Ինովացիա

«Global Startup Ecosystem Index-2022»-ի վարկանիշով Երևանը կովկասյան տարածաշրջանի առաջատարն է

3 րոպեի ընթերցում

«Global Startup Ecosystem Index-2022»-ի վարկանիշով Երևանը կովկասյան տարածաշրջանի առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Global Startup Ecosystem Index-2022»-ի միջազգային վարկանիշում Երևանը կովկասյան քաղաքների շրջանում առաջատար է։ «StartupBlink»-ն ամեն տարի հրապարակում է աշխարհի ամենաընդգրկուն «Global Startup Ecosystem Index» զեկույցը, որը դասակարգում է 1000 քաղաքների և 100 երկրների ստարտափ էկոհամակարգերը: Նպատակն է տրամադրել որակյալ տեղեկատվություն զարգացումների վերաբերյալ:

«Երևանը կովկասյան տարածաշրջանի ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքն է: Կովկասում այն շարունակում է մնալ առաջին տեղում: Հայաստանը կշարունակի պահպանել իր դիրքը նաև մոտ ապագայում: 2022 թվականին Երևանը մտել է աշխարհի լավագույն 250 քաղաքների վարկանիշային ցանկ: Երևանը մեծ թռիչք է գրանցել՝ բարելավվելով 38 կետով և զբաղեցրել է 244-րդ տեղը համաշխարհային մասշտաբով: Այս աճը Երևանը բարձրացրեց Արևելյան Եվրոպայի սանդղակով, որտեղ նա այժմ զբաղեցնում է 19-րդ տեղը՝ 2021 թվականի 29-ի փոխարեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է զեկույցում:

Նշվում է, որ տարին լավն է եղել Հայաստանի համար, որը զգալի առաջընթաց է գրանցել, բարձրանալով 5 հորիզոնականով, այժմ 100 երկրների շարքում զբաղեցնում է 60-րդ տեղը:

Թուրքիայի և Ադրբեջանի հետ լարվածության պատճառով, որպես ծով ելք չունեցող, ցամաքային սահմանափակ մուտքով երկիր, ըստ զեկույցի, հայկական էկոհամակարգին հաջողվում է իրական ճկունություն ցուցաբերել: Հայաստանի կառավարությունը վաղուց է դիտարկել, որ նորարարությունը կարևոր նշանակություն ունի երկրի ապագայի համար, և ռեսուրսներ են հատկացվել էկոհամակարգի զարգացման նպատակով: Հայաստանում տեխնոլոգիական ոլորտը 2021թ. ծաղկել է՝ աճը խթանող նոր ներդրումներով:

Հայկական ստարտափերը ի սկզբանե թիրախավորել են համաշխարհային շուկան՝ երկրի փոքր շուկայի պատճառով: Բացի այդ, Հայաստանի կառավարությունը մեծ աշխատանք է կատարում՝ աջակցելով տեխնոլոգիական ստարտափերին: Օտարերկրյա ներդրումներին աջակցելու համար Հայաստանը ստեղծել է ազատ տնտեսական գոտիներ: Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել բյուրոկրատիայի և կոռուպցիայի նվազեցման ուղղությամբ։

«Հայկական ստարտափ էկոհամակարգերը դեռ գտնվում են իրենց վաղ փուլերում, երկիրը անելիքներ ունի վերականգնվելու համար: Առկա է չօգտագործված զգալի ներուժ, որը սպասում է ի հայտ գալուն»,-ասված է զեկույցում:

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևան

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը պետք է իրականացվի սահմանված ժամկետներում․ Ավինյան

Երևան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը պետք է իրականացվի սահմանված ժամկետներում․ Ավինյան

Գաղափարից՝ բիզնես նախագծի ստեղծում. ՀՖՀՀ-ում ամփոփվեցին  «Ձեռնարկատիրության ամառային դպրոց»-ի արդյունքները

Ինովացիա

Գաղափարից՝ բիզնես նախագծի ստեղծում. ՀՖՀՀ-ում ամփոփվեցին «Ձեռնարկատիրության ամառային դպրոց»-ի արդյունքները

Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Բուդապեշտ-Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը

Եվրոպա

Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Բուդապեշտ-Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

Մարզեր

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

Տնտեսություն

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Ինովացիա

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ինովացիա

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում