Միջազգային

Մակրոնը քվեարկել Է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում

2 րոպեի ընթերցում

Մակրոնը քվեարկել Է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր կնոջ՝ Բրիջիթի հետ քվեարկել է երկրի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունների երկրորդ փուլում, հաղորդում Է BFMTV հեռուստաալիքը:

Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլում քվեարկության համար ընտրական տեղամասերը բացվել են կիրակի տեղական ժամանակով առավոտյան 8-ին (Երևանի ժամանակով 10:00-ին):

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Հանրապետության ՆԳՆ-ի տվյալներով ' խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում մասնակցությունը տեղական ժամանակով ժամը 12:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով 14:00-ի դրությամբ) կազմել է 18,99 տոկոս, ինչը բարձր է 2017 թվականի ընտրությունների ցուցանիշից՝ 17,75 տոկոս:

Ընտրություններին մասնակցում է «Միասի՛ն» (Ensemble!) դաշինքը, որը միավորում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հիմնադրած «Վերածնունդ» կուսակցությունը (նախկինում կոչվում էր «Առա՛ջ, Հանրապետություն»), «Ժողովրդավարական շարժում» կենտրոնամետ կուսակցությունը և «Հորիզոններ» ու «Գործել» աջ կենտրոնամետ կուսակցությունները: Ընտրություններին մասնակցում է նաև «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն» (Nupes) ձախ կոալիցիան, որի մեջ մտնում են Ժան Լյուկ Մելանշոնի «Չնվաճված Ֆրանսիան», «Սոցիալիստական կուսակցությունը», «Կոմունիստական կուսակցությունը» և «Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» կուսակցությունը: Քվեարկությանը մասնակցում են նաև ծայրահեղ աջ՝ Մարին Լե Պենի «Ազգային միավորում» և Էրիկ Զեմուրի «Վերագրավում» կուսակցությունները։

Բրիտանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որը հավանություն է տվել լաբորատորիայում ստեղծված մսի օգտագործմանը

Եվրոպա

Բրիտանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որը հավանություն է տվել լաբորատորիայում ստեղծված մսի օգտագործմանը

Բելգիան և Ուկրաինան ստորագրել են 150 միլիոն եվրոյի  վերակառուցման համաձայնագիր

Եվրոպա

Բելգիան և Ուկրաինան ստորագրել են 150 միլիոն եվրոյի  վերակառուցման համաձայնագիր

ՀՀ-ին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցը ներառվել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի օրակարգում

Եվրոպա

ՀՀ-ին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցը ներառվել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի օրակարգում

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին

Քաղաքականություն

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին

Գերմանիան 2025 թվականին երկու անգամ կկրճատի Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

Եվրոպա

Գերմանիան 2025 թվականին երկու անգամ կկրճատի Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Սպորտ

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Եվրահանձնաժողովը դատարանում պարտվել է COVID-19-ի պատվաստանյութերի պայմանագրերի թափանցիկության գործով

Եվրոպա

Եվրահանձնաժողովը դատարանում պարտվել է COVID-19-ի պատվաստանյութերի պայմանագրերի թափանցիկության գործով

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

Քաղաքականություն

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը. Ազատություն

Քաղաքականություն

ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը. Ազատություն

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

Քաղաքականություն

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

Բելառուսում կասեցրել են ԵՄ-ից ՌԴ ռեկորդային խոշոր խմբաքանակի թմրամիջոցների մաքսանենգության փորձը

Եվրոպա

Բելառուսում կասեցրել են ԵՄ-ից ՌԴ ռեկորդային խոշոր խմբաքանակի թմրամիջոցների մաքսանենգության փորձը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում