Մշակույթ

Կյանքից հեռացել է Բախտիար Հովակիմյանը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է Բախտիար Հովակիմյանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀկրթության, գիտության, մշակույթիևսպորտինախարարու­թյունը խորը վշտով տեղեկացնում է, որ հունիսի 16-ին 96 տարեկանում կյանքից հեռացել է թատերագետ, բանասեր և մատենագետ Բախտիար Մարդանի Հովակիմյանը։

Բախտիար Հովակիմյանը ծնվել է 1926 թ․ մայիսի 1-ինՏավու­շում։ 1947 թ․ նա ավարտել է Լ․ Երամյա­նի ան­վան Բաքվի հայկական թատրոնիդրամատիկական ստուդիան, իսկ 1952 թ․՝ Երևանի թատե­րական ինստիտուտը։

1953-1958թվականներին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում։ 1958-2008 թվականներին՝ ԳԱԹ-ի թատերական բաժնում, որը գլխավորել է 1963 թվականից։

Նրա վաստակը նշանակալի է արխիվային գործի, հայ թատրոնի փաստագրման ոլորտներում: Ուշագրավ են Պ. Ադամյանին, Սիրանույշին, Հովհ. Աբելյանին և հայ բեմի այլ երախտավորներին նվիրված նրա հոդվածներն ու աշխատությունները: Անգերազանցելի է նրա աշխատասիրությամբ կազմված «Հայոց ծածկանունների բառարան»-ը:

ՀՀկրթության, գիտության, մշակույթի ևսպորտի նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Բախտիար Հովակիմյանի ընտանիքի անդամներին և մերձավորներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում