Նիդերլանդների Ամստելֆեն քաղաքի գրադարանում բացվել է հայերեն գրքերի անկյուն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Նիդերլանդների Ամստելֆեն քաղաք և հանդիպում ունեցել քաղաքապետ Տյապկո Պոպենսի հետ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Լուսավոր ապագա» հիմնադրամից:

Այնուհետև դեսպան Տիգրան Բալայանը մասնակցել է «Լուսավոր Ապագա» (Bright Future Foundation) հիմնադրամի նախաձեռնությամբ Ամստելֆենի քաղաքային գրադարանում (De Bibliotheek Amstelland) հայերեն գրքերի անկյուն ստեղծելու բացման արարողությանը։

Ողջույնի խոսքում դեսպան Բալայանը շնորհակալություն է հայտնել Bright Future-ի ղեկավարությանը նախաձեռնության և գրադարանի տնօրինությանը դրան աջակցելու և հայերեն մանկական գրականությունը մշտական հիմքով հյուրընկալելու համար` հույս հայտնելով, որ այս օրինակը տարածում կգտնի ամբողջ երկրում։

Դեսպան Բալայանը միջոցառմանը ներկա հայ երեխաների համար ընթերցել է Եզոպոսի առակներից։

«Լուսավոր Ապագա» (Bright Future Foundation) նիդերլանդական հիմնադրամի տնօրեն Մարիամ Կիրակոսյանն իր խոսքում նշել է, որ չափազանց կարևոր է համարում հայերեն գրքերի առկայությունը Նիդերլանդների գրադարաններում. «Հայ ծնողներին ընձեռվում է բացառիկ հնարավորություն առիթն օգտագործել և հաճախ հանդիպել միմյանց գրադարանում, ընթերցել հայերեն գրքեր՝ պահպանելով և տարածելով մեր լեզուն»։

Բացի այդ, Կիրակոսյանի կարծիքով՝ հայկական անկյան առկայությունը արտասահմանցիների մոտ հետաքրքրություն կարող է առաջացնել՝ ծանոթանալ մեր մշակույթին, լեզվին, ուսումնասիրել հայատառ գրքեր և, առհասարակ, սա փոքրիկ գովազդ է մեր երկրի համար։

Քաղաքային գրադարանի (De Bibliotheek Amstelland) ուսումնական նախագծերի գծով մենեջեր Խերթրուդ Հուգենդորնի խոսքով՝ Ամստելֆենը միջազգային քաղաք է, և գրադարանի դռները միշտ բաց են այլազգի բնակիչների համար։

Նա հրավիրել է հայկական համայնքի ներկայացուցիչներին հայերեն գրքեր վերցնել ու կարդալ՝ ակտիվ օգտվելով «Գրքերի Աշխարհ» կոչվող անկյան նորաբաց հայկական «գրատնակից»։ Հայերեն գրքերը «Լուսավոր Ապագա»-ին է տրամադրել հայաստանյան «Անտարես» հրատարակչությունը: Գրքերը Նիդերլանդներ են տեղափոխվել Հայաստանի դեսպանության աջակցությամբ: Եթե կան այլ հրատարակչություններ կամ անհատներ հեղինակներ, կարող են կապ հաստատել Նիդերլանդների «Լուսավոր Ապագա» հիմնադրամի) հետ (www.brightfuturenl.com; info@brightfuturenl.com) և հիմնադրամի միջոցով նվիրաբերել մանկական գրքեր Նիդերլանդներում բացված հայկական գրքերի անկյանը։

Հայերեն العربية Русский

Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի. ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը

Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ

ՀՀ վարչապետը Հեղափոխության օրվա առիթով շնորհավորել է Եգիպտոսի նախագահին

Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ

Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ

Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին

Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը

ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ

Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը