Մշակույթ

Մահացել է դերասան Ժան Լուի Տրենտինյանը

1 րոպեի ընթերցում

Մահացել է դերասան Ժան Լուի Տրենտինյանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կյանքից հեռացել է ֆրանսիացի հանրահայտ դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ժան Լուի Տրենտինյանը: Դերասանը վախճանվել է կյանքի 92-րդ տարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ժան Լուի Տրենտինյանը ծնվել է 1930 թ. դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի հարավում գտնվող Պյոլան քաղաքում՝ հարուստ ձեռնարկատիրոջ ընտանիքում: Իր կյանքի ավելի քան 60 տարին թատրոնին և կինոյին նվիրած դերասանը խաղացել է 130-ից ավելի ֆիլմերում: Նրա մասնակցությամբ ամենահիշվող կինոնկարներից մեկը Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը» ֆիլմն է, որը նկարահանվել է 1966 թվականին: Տրենտինյանը աշխարհի Կաննի և Բեռլինյան կինոփառատոնների դափնեկիր է: Կինոյում նրա գործընկերներից են եղել Անուկ Էմեն, Բրիջիթ Բարդոն, Ժաննա Մորոն, Սիմոնա Սինյորեն, Ռոմի Շնայդերը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում