Մշակույթ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Ռուսաստանի օրվան նվիրված տոնական համերգ

5 րոպեի ընթերցում

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Ռուսաստանի օրվան նվիրված տոնական համերգ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հայ հանդիսատեսը հնարավորություն է ունեցել լսելու երկու տարբեր գործիքների՝ երգեհոնի և սաքսոֆոնի սիմբիոզը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնից, Ռուսաստանի օրվան նվիրված տոնական համերգի ընթացքում վիրտուոզ կատարումներով ներկայացել են հայտնի երաժիշտներ, բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ Հիրոկո Ինոուեն (երգեհոն, Ճապոնիա) և Վերոնիկա Կոժուխարովան (սաքսոֆոն, ՌԴ)։

Կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված տոնական համերգի աջակիցներն էին ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական միջազգային կապերի դեպարտամենտը, Հայրենակիցների մոսկովյան տունն ու Կամերային երաժշտության տունը։

Երգեհոնի և սաքսոֆոնի միջոցով երաժիշտները ստեղծել են գեղեցիկ դուետ, որը միաձուլում է մշակույթներ, երաժշտական ոճեր, տեմբրներ և այդ ամենը ներկայացնում կանացի նուրբ մատուցմամբ։

«Առաջին անգամ Վերոնիկա Կոժուխարովայի կատարումը լսել եմ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված միջոցառմանը։ Տպավորված էի նրա վիրտուոզ կատարումներով և մեծ ցանկություն ունեի Վերոնիկային ներկայացնել նաև Հայաստանում։ Ռուսաստանի օրվան նվիրված համերգի ծրագիրը և երգացանկը քննարկելիս որոշեցինք հայ հանդիսատեսին անսովոր բան ցույց տալ՝ երգեհոնի և սաքսոֆոնի համադրությունը։ Երևանում Ռուսաստանի օրվա տոնակատարությունը հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության հերթական վկայությունն է, որն ամրապնդված է եղբայրական կապերով», - նշել է Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Վերոնիկա Կոժուխարովան էլ խոստովանել է, որ երբ լսել է Ռուսաստանի օրվան նվիրված համերգ կազմակերպելու գաղափարի մասին, անմիջապես ոգևորվել և համաձայնվել է:

«Որոշեցինք կազմակերպել համերգ, որտեղ կհնչեր սաքսոֆոն և երգեհոն․ այո՛, համարձակորեն կարելի է համադրել այն, ինչը, թվում է՝ անհամադրելի է։ Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Հայաստանում, նաև՝ նման կարևոր տոնի շրջանակներում»,- նկատել է նա։

Վերոնիկա Կոժուխարովան և Հիրոկո Ինոուեն բազմամյա ստեղծագործական տանդեմ են, որը կոտրում է այն կարծրատիպը, որ երգեհոնն ու սաքսոֆոնը անհամադրելի գործիքներ են։

«Շնորհակալություն եմ հայտնում Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնին՝ ի դեմս տնօրեն Վահրամ Կարապետյանին և Կամերային երաժշտության տան ղեկավարությանն այս հրաշալի երեկոյի համար։ Անսպասելի դուետ՝ երգեհոնի և սաքսոֆոնի վիրտուոզ կատարումներ։ Շատ կարևոր է, որ երգացանկում ներկա էին Ռուսաստանի, Հայաստանի, Խորհրդային միության, համաշխարհային երաժշտության դասականների ստեղծագործությունները։ Ուրախ եմ, որ այս համերգը նվիրված էր իմ հայրենիքի տոնին», - նշել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Վերոնիկա Կոժուխարովան վիրտուոզ կատարող է, որը աշխատել է այնպիսի դիրիժորների և երաժիշտների հետ, ինչպիսիք են Յուրի Բաշմետը, Վան Կլիբերնը, Վլադիմիր Զիվան, Կոնստանտին Օրբելյանը, Արթուր Առնոլդը, Սեբաստիան Բիլլարը և այլոք: Վերոնիկայի հյուրախաղերով ներկայացել է աշխարհի տարբեր կողմերում։

«Ցույց տվեցինք հանդիսատեսին, որ սաքսոֆոնը տարբեր է լինում։ Չկան միայն ջազային կամ դասական գործիքներ։ Սաքսոֆոնը կարող է լինել՝ լիրիկական, ռոմանտիկ, ագրեսիվ, ինչու չէ նաև հեգնական», – պատմել է Վերոնիկան։

Ճապոնացի երգեհոնահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Հիրոկո Ինոուեն ակադեմիական կատարողների նոր սերնդի վառ ներկայացուցիչ է, որի երգացանկը առանձնանում է ժանրային բազմազանությամբ։

«Ռուսաստանն ինձ համար երկրորդ հայրենիքն է։ Իմ ստեղծագործական գործունեությունը սերտ կապված է Ռուսաստանի հետ։ Ուրախ եմ մասնակցելու այս կարևոր օրվա առթիվ կազմակերպված համերգին։ Մասնակցել եմ Մ. Թարիվերդիևի անվ․ երգեհոնահարների միջազգային մրցույթին։ Մ. Թարիվերդիևը՝ որպես հայ կոմպոզիտոր, ռուսական և հայկական մշակույթների սինթեզի մարմնավորումն է։ Ուսումնասիրել եմ նրա ստեղծագործությունները և ուրախ եմ լինել նրա հայրենիքում։ Առաջին անգամ եմ Հայաստանում և զարմացած եմ մարդկանց բարությամբ, անկեղծությամբ, հիացած եմ երկրի բնությամբ», – պատմել է Հիրոկո Ինոուեն։

Երեկոյի ընթացքում հնչել են Բախի, Բաբաջանյանի, Թարիվերդիևի, Չայկովսկու, Դոգի, Ազնավուրի, Սպենդիարյանի, Խաչատրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, Հայրենական պատերազմի վետերաններ:

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մշակույթ

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

Մշակույթ

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ համերգ` Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ համերգ` Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել

Մշակույթ

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել

Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Մշակույթ

Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին

Հայտնի են  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Մշակույթ

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

Մշակույթ

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

Մշակույթ

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

Հայ կի­նո­յի 100-ամ­յա արտադրան­քը՝ մեկ գրքում. կայացել է երկլեզու կատալոգի շնորհանդեսը

Մշակույթ

Հայ կի­նո­յի 100-ամ­յա արտադրան­քը՝ մեկ գրքում. կայացել է երկլեզու կատալոգի շնորհանդեսը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում