Քաղաքականություն

Զախարովան հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը որևէ կապ չունի Փառուխի իրավիճակի հետ

1 րոպեի ընթերցում

Զախարովան հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը որևէ կապ չունի Փառուխի իրավիճակի հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի գործունեությունը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի գյուղի ( խմբ. Փառուխ) շուրջ ստեղծված իրավիճակի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Միևնույն ժամանակ, մենք ակնկալում ենք, որ հանձնաժողովի աշխատանքը կնպաստի Երևանի և Բաքվի միջև վստահության բարձրացմանը և միջադեպերի կանխմանը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում»,- ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ Մոսկվան պատրաստել է նպաստել հանձնաժողովների նիստի անցկացմանը մոտ ապագայում՝ հավելելով, որ ՌԴ-ն սպասում է ժամկետների վերաբերյալ առաջարկների Երևանից և Բաքվից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում