Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արշալույսի լուսաբացը» ֆիլմը մասնակցում է Էննեսի միջազգային կինոփառատոնին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Զորյան ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուի հարցազրույցներից մեկի՝ Ավրորա Մարտիկանյանի հետ իրականացրած հարցազրույցի հիման վրա նկարահանվել է «Արշալույսի լուսաբացը» ֆիլմը, որն այժմ մասնակցում է Էննեսի միջազգային կինոփառատոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների և զարգացման միջազգային հիմնադրամից:

Հիմնադրամից մանրամասնում են, որ «Արշալույսի լուսաբացը» պատմական անիմացիոն վավերագրական ֆիլմ է Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկանյանի) կյանքի մասին։ 1915 թվականին ընդամենը 14 տարեկանում Ավրորան առերեսվել է Հայոց ցեղասպանության սարսափներին։ Մեկ տարվա ընթացքում, ականատես լինելով իր ընտանիքի բոլոր անդամների մահվանը՝ Ավրորան կորցրել էր ամեն ինչ եւ վաճառվել թուրքական հարեմ։ Սակայն իր բացառիկ խիզախությամբ եւ հաջողությամբ նա կարողացել է փախչել Ամերիկա, որտեղ իր պատմությունը դարձել է սենսացիա:

Այս ֆիլմով Զորյան ինստիտուտի նպատակն է ներկայացնել ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուի վկայությունները մեծ էկրանին՝ անիմացիոն վավերագրական ֆիլմերի միջոցով, փոխանցել Ցեղասպանությունից վերապրածների պատմությունները երիտասարդ սերունդներին՝ հատկապես աղջիկներին, հզորացնել նրանց, եւ ներկայացնել իրենց նախնիներին՝ մեծ դժբախտությունների եւ բռնությունների պայմաններում:

2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Զորյան ինստիտուտը համագործակցության պայմանագիր է կնքել Հայաստանում գործող «Բարս Մեդիա» մշակութային հիմնադրամի հետ՝ Ա. Մարդիգանյանի վկայության հիման վրա անիմացիոն վավերագրական ֆիլմ ստեղծելու նպատակով։

«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը կյանքի է կոչվել «Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների եւ զարգացման միջազգային հիմնադրամի (հետայսու՝ ՀԶԻ) պատասխանատուների գիտական աջակցությամբ եւ հիմնվել է ՀԶԻ-ի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվում պահվող հարցազրույցի վրա (Զորյան ինստիտուտը հարցազրույցն իրականացրել է 1984 թվականի հունվարի 29-ին)։

Ֆիլմի ռեժիսորն է Իննա Սահակյանը։ Ֆիլմը նկարահանվել է Վարդան Հովհաննիսյանի կողմից ղեկավարվող Բարս Մեդիայի, Gebrueder Beetz Filmproduktion & Artbox Laisvalaikio Klubas-ի կողմից, Eurimages-ի, Հայաստանի Զորյան ինստիտուտի եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական համագործակցությամբ, եւ Lithuanian Film Center, ZDF/ARTE, Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ LRT աջակցությամբ։

Զորյան ինստիտուտը խանդավառված է, որ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության նախագծի մեկնարկից 40 տարի անց, որի շրջանակներում հավաքագրվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայություններ 4 մայրցամաքներում, այսօր Ցեղասպանությունը վերապրածների ծոռները կարող են ծանոթանալ իրենց նախնիների կյանքին ցեղասպանությունից առաջ, ընթացքում եւ ցեղասպանությունից հետո մի ֆիլմի միջոցով, որը ներդաշնակորեն միահյուսում է Զորյան ինստիտուտի «Ավրորա»-ի հետ իրականացրած բացառիկ հարցազրույցի կադրերը եւ «Բարս Մեդիա»-ի եւ վերջինիս գերմանացի եւ լիտվացի համաարտադրողների ստեղծած փայլուն անիմացիան, ինչպես նաև տեսարաններ 1919 թվականի «Հոգիների աճուրդը» համր ֆիլմից (ֆիլմ՝ Ավրորա Մարդիգանյանի մասնակցությամբ, որը պատրաստել էր Մերձավոր Արեւելքում ամերիկյան օգնության կոմիտեն (Near East Relief)):

«Արշալույսի լուսաբացը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենում այս շաբաթ Ֆրանսիայում՝ Էննեսիի միջազգային հեղինակավոր անիմացիոն ֆիլմերի փառատոնում: Էննեսին մեկ շաբաթ տեւողությամբ համաշխարհային փառատոն է, որը համախմբում է անիմացիայի ամենամեծ անունները՝ ներկայացնելով անիմացիայի ստեղծագործական եւ բազմազան ոճերն ու տեխնիկան։

Հիմնադրամից նշում են, որ բացի Հայոց ցեղասպանության բանավոր պատմության նախագծի սկզբնական արժեքից, «Արշալույսի լուսաբացը» ֆիլմն ուներ ավելի քան 1,000,000 ԱՄՆ դոլար բյուջե, և սա միայն Հայոց ցեղասպանությունը վերապրածների այս անգնահատելի պատմությունների վերհանման սկիզբն է:

Հայերեն English Español Türkçe

Հայտարարագրումից հետո փոխհատուցվելիք սոցիալական կրեդիտների ցանկում կավելանան արվեստի դպրոցները, մարզական խմբակները

Կանադայի վարչապետը նախազգուշացրել է Թրամփին մաքսատուրքերի բարձրացման հետևանքների մասին

Սոցիալական կրեդիտի համակարգի շնորհիվ տասնյակ հազարավոր երեխաներ գնալու են սպորտի. վարչապետը՝ տարվա լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

ՆԱՏՕ-ն մտադիր է ԱՄՆ նախագահին առաջարկել ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը Արկտիկայում

Հայաստանում Լիտվայի դեսպանը այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության շտաբ

Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին, կհանդիպի Բելգիայի և Նիդերլանդների հայկական կառույցների հետ

Սիրիայի նոր իշխանությունները ձերբակալել են Բաշար Ասադի զարմիկին

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը պատրաստվում է հանդիպել Վենեսուելայի նախագահի հետ

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի իրավիճակը

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին