Տնտեսություն

Փաշինյանը Հայաստանի և Կատարի միջև երկկողմ առևտրի աճի հույս է հայտնել

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը Հայաստանի և Կատարի միջև երկկողմ առևտրի աճի հույս է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Կատարի միջև երկկողմ առևտրի աճի հույս է հայտնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասել է «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում:

«Պետք է նշեմ, որ Հայաստանում շատ ջերմ վերաբերմունք կա Արաբական աշխարհի նկատմամբ, որովհետև մենք ունենք ավանդական հարաբերություններ: Այժմ ես Հայաստանի ու Կատարի միջև երկկողմ առևտրի աճի հույս ունեմ, որովհետև այս հիասքանչ երկրի հետ մեր երկկողմ հարաբերություններում առկա է շատ դրական քաղաքական միջավայր»,- ասել է ՀՀ վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում