Պաշտոնական

ԼՂ հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու փորձը հակասում է ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցության հանձնառությանը. Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

ԼՂ հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու փորձը հակասում է ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցության հանձնառությանը. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 9-ինհանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ազգային ժողովից, նա բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի եւ ԵԽԽՎ-ի առանցքային դերը եւ գործունեության արդյունավետ շարունակականությունը՝ որպես ժողովրդավարական անվտանգության հիմնասյուն, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության երաշխավոր, իրական բազմակողմանիության եւ արդյունավետ երկխոսության հարթակ:

Կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում ԵԽԽՎ դերակատարությանը, մասնավորապես, Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքին վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ նախագահը ցավով փաստել է, որ 44-օրյա պատերազմից հետո կան բազմաթիվ չլուծված հարցեր, որոնցից ամենահրատապը հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման հարցն է:

Նա նշել է, որԼեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու այս փորձը հակասում է ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցության հանձնառությանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին:

ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով` ԵԽԽՎ-ն պետք է հետամուտ լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների վերաբերյալ իր բանաձեւին («Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan/Nagorno-Karabakh conflict», 2021 թ. սեպտեմբերի 27), որն անդրադառնում է հայ ռազմագերիների, Արցախի հումանիտար հասանելիության, հայկական հոգեւոր եւ պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին, սահմանների վրա իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումներին եւ բազմաթիվ այլ հրատապ հարցերին:

Նա եւս մեկ անգամ փաստել է Հայաստանի հանձնառությունը խաղաղության հաստատման եւ այդ ուղղությամբ իրական ջանքեր գործադրելու մասին, ինչը չի կարելի ասել ադրբեջանական իշխանությունների վերաբերյալ, որոնք մինչ օրս վարում են հայատյաց եւ Հայաստանի Հանրապետության դեմ ռազմատենչ քաղաքականություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում