Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանին հրավիրեց այցելել Ռուսաստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 10-ին տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ նիստին մասնակցելու նպատակով նախօրեին Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որն այսօր՝ հունիսի 9-ին, երկկողմ ձևաչափով հանդիպում ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

ԱԳՆ-ում տեղի ունեցած Միրզոյան-Լավրով առանձնազրույցից և ընդլայնված կազմով հանդիպումից հետո նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով: Իր ելույթում Սերգեյ Լավրովը, գոհունակություն հայտնելով իր հայաստանցի պաշտոնակցի հետ արդյունավետ հանդիպման կապակցությամբ, վստահություն հայտնեց, որ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը Երևանում ոչ պակաս բարեհաջող է լինելու:

Իր խոսքի վերջում Ռուսաստանի արտգործնախարարը նաև հրավիրեց Հայաստանի արտգործնախարարին այցելել Ռուսաստանի Դաշնություն հերթական այցով՝ շեշտելով, որ ռուսական կողմն ուրախ կլինի տեսնելու Հայաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությանը Ռուսաստանի ցանկացած անկյունում: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց գործընկերոջը հրավերի համար:

Նախորդ անգամ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Մոսկվայում է եղել 2022 թ. ապրիլի 8-ին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: ՀՀ-ն և ՌԴ-ն դիվանագիտական հարաբերություններ են հաստատել ԽՍՀՄ փլուզումից ամիսներ անց՝ 1992 թ. ապրիլի 3-ին:

Հայերեն English Русский Türkçe

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով