Քաղաքականություն

Գայանե Եղիազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը

1 րոպեի ընթերցում

Գայանե Եղիազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գայանե Եղիազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 9-ի արտահերթ նիստում նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը: Ըստ դրա՝ մանդատը տրվում է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածու Գայանե Եղիազարյանին:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն Եղիազարյանը երդվեց:

Եղիազարյանը խորհրդարանում փոխարինում է Անուշ Բեղլոյանին: Բեղլոյանը մանդատից հրաժարականի դիմում էր ներկայացրել մայիսի 23-ին: Նա ընտրվել է Մրցակցության պետական հանձնաժողովի անդամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում