Կանցկացվի «Ուտեստ ֆեստ» տոնածիսական ճաշատեսակների գաստրոփառատոնը
1 րոպեի ընթերցում
![Կանցկացվի «Ուտեստ ֆեստ» տոնածիսական ճաշատեսակների գաստրոփառատոնը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/06/1085335.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 11-ին կանցկացվի «Ուտեստ ֆեստ» տոնածիսական ճաշատեսակների գաստրոփառատոնը: Այն կմեկնարկի ժամը 17:00-ին Երևանի «Խաչքարերիպուրակում» (մետրոպոլիտենի«Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ) և կտևի մինչև 21:00-ն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացրել են Երևանիքաղաքապետարանից՝ նշելով, որ փառատոնինպատակն է հանրությանը,Երևան այցելած զբոսաշրջիկներին ներկայացնել հայկական ավանդական տոնածիսական ուտեստների հարուստ ընտրանինև հայկական տոնացույցի կերակրատեսակները:
Փառատոնի ընթացքումխոհանոցային ոլորտի կազմակերպությունները, ռեստորանների ներկայացուցիչները, տեղական հանրային սննդի արտադրանք ներկայացնող ընկերությունները, ՀՀ-ում գործող սննդի ուսումնաարտադրական քոլեջները և ուսումնարանները առանձին տաղավարներով կներկայացնենՀայառաքելականեկեղեցուհինգ տաղավար և հայկական ավանդական տոները,տոների խորհուրդը, ծիսական ավանդույթներըև ուտեսները: Փառատոնի ողջ ընթացքը կուղեկցվի հայկական ազգային երգով ու պարով:
Փառատոնն անցկացնում են Երևանիքաղաքապետարանիաշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությունըև«Հայխոհարարականավանդույթներիզարգացման և պահպանման»ՀԿ-ն։