Նիկոլ Փաշինյանն ու Զուրաբ Պոլոլիկաշվիլին քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին, ով Հայաստան է այցելել ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը ողջունել է պարոն Պոլոլիկաշվիլիի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր և կարևորել Հայաստանի՝ 2021-2025թթ. համար ՄԱԿ-ի ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ ընտրվելը, ինչն էլ ավելի կխթանի արդյունավետ փոխգործակցությունը: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ զբոսաշրջությունը տնտեսության՝ կորոնավիրուսի համավարակից առավել տուժած ճյուղերից է Հայաստանում, որը ներկայում վերականգնման միտում է արձանագրում, և Կառավարությունը տարբեր ծրագրերով հնարավորինս աջակցում է այդ գործընթացին:

ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը երախտագիտություն է հայտնել հայկական կողմին ջերմ հյուրընկալության համար ու նաև շնորհավորել վարչապետ Փաշինյանին ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն և արդյունավետ աշխատանք: Նա ողջունել է նստաշրջանը Երևանում անցկացնելու ՀՀ կառավարության որոշումը, կիսվել տպավորություններով միջոցառման ընթացքի և իր հանդիպումների վերաբերյալ, արդյունավետ գնահատել նստաշրջանի աշխատանքները: Զուրաբ Պոլոլիկաշվիլին ուրախալի է համարել Հայաստանում տուրիզմի վերականգնման միտումը և ՀՀ կառավարության հետ գործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Զրուցակիցները քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները: Երկուստեք կարևորվել են գյուղական տուրիզմի և ագրոտուրիզմի զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, զբոսաշրջային բիզնեսով զբաղվելը խթանող, մտածելակերպը զարգացնող կրթական ծրագրերի իրականացմանը, նաև կանանց ձեռներեցության հզորացմանը միտված նախաձեռնությունները: Վարչապետը ներկայացրել է Կառավարության ծրագրերն այս ուղղություններով և դրանց շարունակական լավարկման համատեքստում կարևորել ՄԱԿ-ի ԶՀԿ խորհրդատվական օժանդակությունը: Զուրաբ Պոլոլիկաշվիլին հետաքրքրական է համարել ներկայացված ծրագրերը և վերահաստատել ՄԱԿ-ի ԶՀԿ պատրաստակամությունը՝ իր գործիքակազմով աջակցելու դրանց հաջող իրագործմանը:

Կողմերը մտքեր են փոխանակել հաջորդ տարի Հայաստանում զբոսաշրջության ոլորտի ներդրումային համաժողով կազմակերպելու հնարավորությունների շուրջ և պայմանավորվել շարունակել համագործակցության օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ ակտիվ աշխատանքը:

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին