Ucom-ը Կոմիտասի թանգարան-ինստիտուտն ապահովել է գերարագ ինտերնետով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուքոմ» ընկերության շնորհիվ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բոլոր ցուցասրահներն այսուհետ ապահովված կլինեն գերարագ ինտերնետի հասանելիությամբ:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը Ucom-ի հետ գործակցության միջոցով, ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմամբ հնարավորություն է ստեղծել ցուցադրությունների, համերգների և այլ ծրագրերի համար նախատեսված տարածքները վերաիմաստավորելու նաև որպես կրթամշակութային միջավայր: Թանգարան-ինստիտուտի տնօրենՆիկոլայ Կոստանդյանընշել է.

««Յուքոմ»-ի հետ համագործակցության շնորհիվ հնարավոր է դառնում ապահովել գիտակրթական, մշակութային ծրագրերի եւ համերգների համացանցային հասանելիությունը, ցուցադրությունների ժամանակ՝ մուլտիմեդիա միջոցների օգտագործման հնարավորությունը, ցուցադրությունների ինֆորմատիվ հասանելիության ձեւաչափերի ընդլայնումը»։

«Հաշվի առնելով համաշխարհային մակարդակի մեծության ցուցադրությունների օրեցօր զարգացող թվայնացման տենդենցը՝ մենք անմասն չենք մնացել Հայաստանում նմանօրինակ փորձի կիրառումից և ուրախ ենք գործակցել հենց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ։ Հայկական մշակույթի կարկառուն ներկայացուցիչների մասին տեղեկատվության տրամադրումն այցելուների համար պետք է մատուցվի շատ ավելի հետաքրքիր և դինամիկ կերպով», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը պաշտոնապես բացվել է 2015 թվականի հունվարի 29-ին՝ նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնելու Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակելու նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը:

Հայերեն English Русский

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել