Ալմաթիից առաջին ուղիղ չվերթն իրականացնող ինքնաթիռը ժամանեց Երևան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախական «FlyArystan» ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռներն այսուհետ շաբաթական երկու օր՝ երկուշաբթի և հինգշաբթի, ուղիղ չվերթներ կիրականացնեն Ալմաթի-Երևան նոր ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավիաընկերության առաջին թռիչքը դեպի Երևան տեղի ունեցավ հունիսի 2-ին: Առաջին չվերթով Հայաստան են ժամանել լրագրողներ, բլոգերներ, ովքեր 4-օրյա տուր կանցկացնեն Հայաստանի տեսարժան վայրերով:

ՀՀ-ումՂազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը լրագրողների հետ ճեպազրույցում հատկանշական համարեց ուղիղ չվերթի բացումը երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի օրերին:

«Այս չվերթի բացումը մեծ նշանակություն ունի մեր բազմոլորտ համագործակցության համար՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութահումանիտար ոլորտներում, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման համար»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ աշխատանքներ են տարվում նոր ուղղության բացման հետ կապված՝ ենթադրվում է, որ դա կլինի Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ հայ-ղազախական հարաբերությունները բավական ակտիվ զարգանում են, և ուղիղ չվերթն էլ ավելի կնպաստի հարաբերությունների զարգացմանը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը հավելեց, որ տնտեսական հարաբերությունների զարգացման առումով կանոնավոր թռիչները մեծ նշանակություն ունեն: «Հայաստանն ու Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության անդամներ են, բայց մենք ամբողջապես չենք օգտագործում մեր պոտենցիալը: Ակնկալում ենք գործարարների այցեր Հայաստան և բազմաթիվ համատեղ ծրագրերի իրականացում, քանի որ զարգացման միտումներ կան»,- ասաց Արզումանյանը:

Ալմաթի-Երևան նոր ուղղության մեկ կողմի տոմսի արժեքը սկսում է 46 հազար դրամից:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում