Բիրտ ուժ կիրառելու հանձնարարական չի եղել, հասարակական կարգի խախտման դեպքում համաչափ ուժ է կիրառվում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության համակարգի աշխատակիցների մայիս ամսվա պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 2.5 միլիարդ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը:

Նրա խոսքով`ոստիկանության բոլոր աշխատակիցները մայիսին աշխատավարձից բացի ստացել են պարգևավճար: Ոստիկանի միջին աշխատավարձը մոտ 215 հազար դրամ է: «Նման պարգևատրումներ եղել են նաև 2019, 2020, 2021 թվականներին: Դա գործընթաց է, որն իրականացվում է ոստիկանությունում՝ օրենքին համապատասխան: Ապրիլ ամսին ոստիկանները չեն պարգևատրվել, միայն ստացել են իրենց աշխատավարձն ու օրենքով հասանելի հավելավճարները: Հունիսին ևս պարգևավճար չի նախատեսվում»,-ասաց նա:

Անդրադառնալով վերջին օրերին «Դիմադրություն» շարժման մասնակիցների հետ բախումներին և ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելուն՝ Մովսիսյանն ասաց, որ բիրտ ուժ կիրառելու հանձնարարական չի եղել և եթե հասարակական կարգի խախտում է տեղի ունենում, ոստիկաններն այդ ժամանակ համաչափ ուժ են կիրառում:

Փոխոստիկանապետն ընդգծեց, որ արդեն իսկ 50 ծառայողական քննություն է անցկացվում, 10 քրեական գործ է հարուցվել: «Վեց ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տեղափոխվել հիվանդանոց: Ոստիկանության աշխատակիցներից մեկի մոտ ողերի կոտրվածք է հայտնաբերվել»,- ասաց նա՝ հավելելով, թե քանի որ մայրաքաղաքում հավաքներ և ցույցեր են տեղի ունենում, հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու նպատակով մարզերից ևս ոստիկանության աշխատակիցներ են ուղեգրվում Երևան:

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին