Պաշտոնական

Անցյալի հերոսությունները մեր ժառանգությունն են, մեր բնավորությունն ու գենետիկ կոդը․ Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

Անցյալի հերոսությունները մեր ժառանգությունն են, մեր բնավորությունն ու գենետիկ կոդը․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

1918 թ. մայիսի 28-ը հայի չընկրկող կամքի, անափ հայրենասիրության, հավաքական կամքի եւ տիրող իրավիճակի դեմ միասնականորեն պայքարելու հաղթական որոշում էր: Սարդարապատի, Բաշ-Ապարանի հերոսամարտերը հավերժացան որպես մեր ժողովրդի պատմության ոսկե տառերով գրված էջեր, որպես անկախության համար անմնացորդ պայքարի փայլուն օրինակներ:

Եղեռնից նոր ուշքի եկող, դարեր շարունակ պետականազուրկ ժողովրդի համառ պայքարի, անմնացորդ նվիրումի եւ բացարձակ հավատի շնորհիվ հաջողվեց փոխել երկրի կարգավիճակը եւ հռչակվել որպես անկախ Հանրապետություն: Ու չնայած նրան, որ Հայաստանի առաջին հանրապետությունը կարճատեւ էր, բայց այն անշրջելի իրողություն էր կատարված երազանքի, արժանապատիվ քաղաքացու եւ մեկտեղված հրաշքի առումով:

Առաջին հանրապետությունը մեզ թողեց պատմություն ընտրական իրավունքի, իրավահավասարության եւ ազգային փոքրամասնություններ ու կին պատգամավորներ ունեցող ժամանակակից խորհրդարանի մասին: Մեր պապերին հաջողվել էր կապիտալիզացնել քաղցած ու ջլատված ընտանիքներից ռազմաճակատ մեկնող տղաների սխրանքը՝ ստեղծելով պետականություն:

Անցյալի հերոսությունները մեր ժառանգությունն են, մեր բնավորությունն ու գենետիկ կոդը, շնորհավոր Առաջին հանրապետության տոնը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում