Մշակույթ

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ԿԳՄՍ-ից, նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները:

Առանձին-առանձին անդրադառնալովներկայացված առաջարկներին՝խորհրդի անդամները հանդես են եկել դիտողություններով, մասնագիտական առաջարկություններով:

Խորհուրդը քննարկել են նաև հայտերի կազմման, լրացման կարգի մասին հասարակության իրազեկման անհրաժեշտությանն ու աջակցությանը վերաբերող հարցեր: Այդ նպատակով առաջարկվել է հայտադիմողներին հրավիրել սեմինարների, ինչպես նաև ակտիվացնել թանգարանների գիտական բաժինները՝ հայտերի լրացմանը օժանդակելու աշխատանքները կազմակերպելիս:

Ոչ նյութական մշակութային ժառանգությանարժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները քննարկելիս մասնագիտական խորհուրդն ընդգծել է որոշ առաջարկների՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկում ընդգրկելու հրատապությունը: Այս առնչությամբ կարևորվել է պետական մշակութային քաղաքականության դերը՝ արժեքների պահպանմանն ուղղված ջանքեր գործադրելու, գործընթացում այլ գերատեսչությունների ընդգրկելու առումով:

Ամփոփելով նիստը՝ խորհուրդը որոշել է ներկայացված առաջարկները մասնագիտական դիտարկումներով ուղարկել լրամշակման, խմբագրման, մանրամասների ճշգրտման՝ ըստ անհրաժեշտության ցուցաբերելով խորհրդատվական աջակցություն:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում