Սպորտ

ԵԱ-Երևան.Նարեկ Մանասյանը տեխնիկական հաղթանակ տոնեց մեկնարկում

1 րոպեի ընթերցում

ԵԱ-Երևան.Նարեկ Մանասյանը տեխնիկական հաղթանակ տոնեց մեկնարկում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ ՆարեկՄանասյանը հաղթանակով մեկնարկեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղոդրմամբ`Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգայինհամալիրում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը 92 կգ քաշային կարգումհանդես եկող Նարեկ Մանասյանը տեխնիկական հաղթանակ տոնեց սլովակ Դավիթ Միխալեկի նկատմամբ:

Մայիսի 26-ին կայացած մենամարտերում Հայաստանի հավաքականի կազմում հաղթել էիննաևՕլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը(63,5կգ),ԳուրգենՄադոյանը(67կգ) և աշխարհի փոխչեմպիոն գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին.այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելիմարզիկներ: Նախնական մենամարտերը մեկնարկել են մայիսի 23-ին, իսկ մայիսի 27-ին կսկսվենկիսաեզրափակիչները: Եզրափակիչ մենամարտերը կկայանան մայիսի 30-ին: Երևանումառաջնության օրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը քաղաքի կենտրոնում՝ Կարապիլճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:

Լիլիաննա Խաչիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում