Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը չորս ամսում աճել է 9,4 տոկոսով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-ապրիլին 9,4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ ավելացել է 2,6 տոկոսով: Իսկ շինարարության ծավալը 2022-ի առաջին 4 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 9 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-ապրիլին 2021-ի հունվար-ապրիլի նկատմամբ աճը կազմել է 7,8 տոկոս:

Իսկ ինչ վերաբերում է ծառայություններին, ապա այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանում մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 23,5 տոկոսով:

2022 թվականի հունվար-ապրիլին սպառողական գների ինդեքսը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,4 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 10.8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն այս տարվա առաջին 4 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 14,1 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրել է 33,8 տոկոս աճ: Ընդ որում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն աճել է 25,2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 39,1 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 482,55 դրամ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նկատել է, որ մարտ ամսվա արդյունքում արձանագրված 6,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշից հետո ապրիլին այն կազմել է 8,8 տոկոս. Այսպիսով, տնտեսական աճն արագացել է:

«Այս աճը էապես ավելին կլիներ, եթե Վերին Լարսի խցանումը չլիներ, ինչի ուղղությամբ ՀՀ կառավարությունն տարբեր աշխատանքներ է տանում, որպեսզի հնարավորինս արագ իրավիճակը շտկվի։ Այսօր էլ, բավականին հանգամանալից տեսաքննարկում եմ ունեցել ՌԴ իմ գործընկեր Մաքսիմ Ռեշետնիկովի և այլ գործընկերների հետ»,- նշել է նախարարը:

Հայերեն English Русский Türkçe

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ