Սրբուհի Սարգսյանը երկրպագուներին է ներկայացրել «Սիրո ռիթմ» երգը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սրբուհի Սարգսյանը` Սրբուկը, երաժշտասերների դատին է հանձնել «Սիրո ռիթմ» երգը, որն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության հեղինակը ինքը՝ Սրբուհի Սարգսյանն է, խոսքերը գրել է Ռիմա Հարությունյանը, գործիքավորումն իրականացրել է Վահրամ Յանիկյանը:

Սրբուհի Սարգսյանը ծնվել է 1994թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը: Լայն լսարանը երգչուհուն ճանաչում է «X-Factor» միջազգային երաժշտական հեռուստանախագծից, որում նա հանդես է եկել երաժիշտ և պրոդյուսեր Գարիկ Պապոյանի թիմում` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:

Երգչուհին 2018 թվականին Ուկրաինայում մասնակցել է «Ձայնը» նախագծին և հասել եզրափակիչ փուլ, իսկ 2019-ին Սրբուկը ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում:

2012-ից ստեղծել է «Allusion» բենդը, որը կատարում է փոփ, սոուլ, ռոք քավրներ, տարբեր ժամանակների հայտնի հիթեր:

Հայերեն

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային

Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը