Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացումը՝ հայկական էսքիզներով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության բացման պաշտոնական արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման արարողությունը մեկնարկեց Եվրոպայի առաջնության պատմական ակնարկով՝ վերհիշելով նախորդ առաջնությունները հյուրընկալած երկրները: Այնուհետ մեկնարկեց առաջնությանը մասնակցող երկրների ներկայացման արարողությունը: Հայաստանի դրոշակակիրը բացման արարողությանը Նարեկ Մանասյանն էր:

«Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը: Մենք ցանկամում ենք խրախուսել ոչ միայն բռնցքամարտի, այլ նաև մասսայական սպորտի զարգացումը»,- բացման արարողության իր խոսքում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Մարզիկներին, կազմակերպիչներին ողջույն խոսքով դիմեցին նաև Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Ումար Կրեմլյովը եւ բռնցքամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահԻոաննիսՖիլիպատոսը:

Բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության բացման արարողությունը պաշտոնապես բացեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ով իր խոսքում հաջող և արդար պայքար մաղթեց բոլոր մասնակիցներին:

Մարզիների անունից մարզիկների երդման տեքստը կարդաց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը, իսկ մրցավարների երդման արարողությունը կատարեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը:

Պաշտոնական արարողությանը հաջորդեց մշակութային մասը, որը լի էր հայկական էսքիզներով:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 22-30-ը: Այն կընդունի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը կմասնակցի 39 երկրի 200-ից ավելի մարզիկ: Նախնական մենամարտերը կմեկնարկեն մայիսի 23-ին: Մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները, իսկ եզրափակիչները կկայանան 30-ին: Երևանում առաջնության օրերին կգործի երկու ֆան-գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում՝ Կարապի լճի հարևանությամբ:

Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:

Հայաստանը կներկայանա հետևյալ կազմով. Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ),Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան:

Հայերեն العربية

Սաուդյան Արաբիան 90 միլիարդ դոլարի նախնական համաձայնագրեր է կնքել ամերիկյան ընկերությունների հետ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարը և սաները հանդիպել են Գեղարքունիքի մարզի դպրոցականների հետ

Չինաստանը դադարեցրել է ամերիկյան ընկերությունների նկատմամբ արտահանման վերահսկողության որոշ միջոցները

ԱՄՆ-ն և Կատարը 1.2 տրիլիոն դոլարի տնտեսական համաձայնագիր են կնքել

Boeing-ը 200 միլիարդ դոլարի պատվեր է ստացել Qatar Airways-ից

Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 36 հազար մանրաձուկ

Նիդեռլանդները պատրաստվում է Leopard 2A8 մակնիշի 46 տանկ գնել Գերմանիայից

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՄԱԿ-ը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման կողմերին

Դոնալդ Թրամփը գտնում է, որ Իրանի միջուկային ծրագրի խնդիրը կլուծվի