Երևանի քաղաքապետն այցելել է համայնքային թանգարաններ
1 րոպեի ընթերցում
![Երևանի քաղաքապետն այցելել է համայնքային թանգարաններ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/05/1083872.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը թանգարանային գիշերն այցելել են համայնքային թանգարաններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանը։
«Երևանյան թանգարաններում թանգարանային գիշեր է: Համաեվրոպական միջոցառումն այս տարի անցկացվում է «Թանգարանների ուժը» խորագրի ներքո: Արժեքավոր գտածոներ, փաստավավերագրական նյութեր, ցուցանմուշների ռեստավրացիա, թատերական ցուցահանդես: Մասնագիտական տոնը համայնքային թանգարանները նշում են ամենատարբեր ու ինքնատիպ միջոցառումներով:
Բազմաթիվ այցելուների հետ համայնքային թանգարաններ են այցելել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը»,- ասվում է գրառման մեջ: