Պատմություն կերտելու պահը. Երևանում մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ Հայաստանը, ոչ էլ Խորհրդային Հայաստանը երբեք չեն հյուրընկալել միջազգային կարգի նմանատիպ խոշորամասշտաբ մրցաշարեր, ինչպես օրինակ, բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնությունն է:

Նորանկախ մեր երկրի 30-ամյա պատմության մեջ Հայաստանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունների բազմաթիվ չեմպիոններ և մրցանակակիրներ ունեցել է: Հայկական բռնցքամարտի «դպրոց»-ը երբեմն փայլել է իր ներուժով, երբեմն պարզապես մնացել անկյունագծում:

Երևանում մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որով գուցե և հիմք կդրվի մեր երկրի տեղը աշխարհի սպորտային քարտեզում մեծացնելու գործընթացին: Մենք կարող ենք ինչպես կազմակերպել նմանատիպ խոշորամաշտաբ մրցաշարեր, այնպես էլ Եվրոպային «նոր և հին» չեմպիոններ տալ:

Պատմություն կերտելու պահը

Հայ բռնցքամարտիկներից քչերին է հաջողվել երեք անգամ դառնալ Եվրոպայի առաջնության չեմպիոն: Դեռևս երկուսին` Վլադիմիր Ենգիբարյանին` 1955թ., 1957թ., 1959թ. և Իսրայել Հակոբկոխյանին` 1985թ., 1989թ., 1991թ.: Հայաստանի ազգային թիմի այժմ Եվրոպայի կրկնակի չեմպիոն է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը, ով պատմական պահ ունի ևս մեկ անգամ իր անունը պատմության էջերին գրելու` դառնալով Եվրոպայի եռակի չեմպիոն: Բաչկովն ունի այդ ներուժը, նա իր քաշային կարգի ֆավորիտներից է, իսկ երևանյան մրցաշարի ամենասպասված մենամարտերը գուցե և հենց նրանը կլինեն:

Հայաստանի այս հավաքականում ընդգրկված է նաև Եվրոպայի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը, ով Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից է և ինքնատիպ բռնցքամարտիկ: Բռնցքամարտի ծանր քաշային կարգում հաջորդիվ հաճախ ենք լսելու Դավիթ Չալոյանի անունը, ով նախորդ տարվա աշխարհի առաջնությունից հետո «մեկ հարվածով» մտավ համաշխարհային բռնցքամարտի աշխարհ: Չալոյանն այս առաջնության ոսկե մեդալի հիմնական հավակնորդներից է: Հավաքականում ընդգրկված է նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը, ով մրցաշարի մեկնարկից օրեր առաջ վնասվածք էր ստացել, սակայն ընտրանու բժիշկների ջանքերով ապաքինվել է:

Երևանը՝ 7 օրով բռնցքամարտի մայրաքաղաք

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության նախնական մենամարտերը կսկսվեն մայիսիսի 23-ին: Ժամը 14:00-ից կլինեն ցերեկային մենամարտերը, իսկ 18:00-ից սկսած` երեկոյան: Կիսաեզրափակիչ մենամարտերը կկայանան մայիսի 27-ին, իսկ եզրափակիչները` մայիսի 30-ին:

Առաջնության տոմսերի գները են 2000-10.000 դրամ են: Դրանք վաճառվում են Մարզահամերգային համալիրի տոմսարկղերում: Այս առաջնությանը կմասնակցի 39 երկրի 200-ից ավելի մարզիկ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:Մենամարտերի վիճակահանությունը կկայանա մայիսի 22-ին:

Մենք ունենք 7 օր դառնալու պատմական իրադարձության մասնիկ, 7 օր ներկա լինելու տպավորիչ, կրքոտ և արժեքավոր մենամարտերի: Հնագույն մարզաձևերից մեկի` բռնցքամարտի, Եվրոպայի առաջնությունն անցկացվում է մեր մայրաքաղաքում` Երևանում: Գտեք ձեր առօրյայում մի քանի ժամ, եկեք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր և ձեր համար մեկ րոպե կորզեք պատմական այս պահից:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն Русский

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը

Կիևը Մեծ Բրիտանիային խնդրել է ավելացնել ներդրումներն ուկրաինական զենքի արտադրության ոլորտում

Իրանի հոգևոր առաջնորդը ներում է շնորհել կամ կրճատել 3000-ից ավելի դատապարտյալների պատժաչափը