Սպորտ

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը բարեփոխումների շարք է սկսել 

1 րոպեի ընթերցում

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը բարեփոխումների շարք է սկսել 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կահիրեում կայացել է համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հիմնադիր խորհրդի նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այն հաստատել է կազմակերպության ղեկավար մարմինների աշխատանքների բարեփոխման ընթացքը:

Առաջին նախագիծն ընդունվել է դեռևս 2021թ. նոյեմբերին։Նպատակըկազմակերպությունում մարզիկների քանակն ավելացնելն էր:

Գործընթացի մաս է կազմում WADA-ում մարզիկների խորհրդի ստեղծումը, որը բաղկացած կլինի 20 անդամից.հինգը կառաջադրեն միջազգային օլիմպիական(ՄՕԿ) և պարալիմպիկ (IPC) կոմիտեների, ութը կընտրվեն միջազգային ֆեդերացիաների մարզիկների, իսկ յոթը՝ մարզիկների հատուկ հանձնաժողովները: Ընտրված խորհուրդը ներկայացուցիչներ կնշանակի WADA-ի այլ կառույցներում։

Բարեփոխումների ներկայի տարբերակում մի շարք փոփոխություններ են կատարվում WADA-ի հիմնադիրների խորհրդի և կազմակերպության գործկոմի կազմում։

Կահիրեում կայացած նիստում Հարավային Կորեայի Պուսան քաղաքն ընտրվել է 2025թ. համաշխարհային կազմակերպության վեցերորդ համաժողովի անցկացման վայր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում