Քրեակատարողական հիմնարկներում կլինեն 3 անվտանգային գոտիներ. նոր օրենսգիրքը հավանության արժանացավ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծին, որով, ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվում է, որ չեն լինի բաց, կիսաբաց, կիսափակ, փակ և բուժական ուղղիչ հիմնարկներ, կլինեն երեք հիմնական գոտիներ՝ ցածր անվտանգության գոտի, միջին անվտանգության գոտի և բարձր ռիսկայնության անվտանգության գոտի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

«Ամբողջ օրենսգիրքը կառուցված է այն տրամաբանության վրա, որ յուրաքանչյուր դատապարտյալ պետք է ունենա պատժի կրման անհատականացված պլանավորում»,- ասաց Սարգսյանը:

Կարանտինային բաժանմունքից հետո, եթե, օրինակ, անձը 5 տարի ժամկետով է պատիժը կրելու հիմնարկում, պետք է հստակեցվի, թե 5 տարվա ընթացքում նախնական պլանավորմամբ ինչպիսի աշխատանք է հիմնարկը տեսնում՝ նրա հետ տանելու տեսանկյունից, որպեսզի հստակ լինի, թե ինչպիսի ռեսուրս, ներուժ պետք է ներդրվի տվյալ դատապարտյալի վերասոցիալականացման աշխատանքներում: «Եվ, ի վերջո, նաև դատապարտյալի համար էլ պարզ լինի, թե քրեակատարողական հիմնարկն իր վրա ինչպիսի ներգործություն պետք է ունենա, որպեսզի արդյունքում չունենանք կրկնահանցագործության ռիսկեր»,- ասաց փոխնախարարը:

Կարանտինային բաժանմունքից սկսած դատապարտյալի հետ զբաղվող աշխատանքներում ներգրավվելու է վերասոցիալականացման հանձնաժողով:

Անդրադառնալով անհատական պլանավորման գաղափարին՝ նա ասաց. «Եթե, ենթադրենք պատժի կրման շրջանակում անձը լավ վարքագիծ է դրսևորում, անհատական մակարդակով այդ լավ վարքագիծը հաշվի առնելով՝ նրա իրավունքների ծավալը շատ ավելի մեծ է լինում, քան այն դատապարտյալների մոտ, որոնք, օրինակ, դրսևորում են բացասական վարքագիծ»,-ասաց Սարգսյանը:

Ըստ փոխնախարարի՝ նախագծով նախատեսվում է, որ այլևս չեն լինելու խորհրդային տարիներից եկած, արհեստականորեն բաժանված ուղղիչ հիմնարկների տեսակները: «Ուղղիչ հիմնարկ» եզրույթը չի օգտագործվելու նոր օրենսգրքով: «Չեն լինելու այլևս բաց, կիսաբաց, կիսափակ, փակ և բուժական ուղղիչ հիմնարկներ: Այս բոլոր արհեստական տարանջատված ռեժիմների փոխարեն կունենանք երեք հիմնական գոտի՝ ցածր անվտանգության գոտի, միջին անվտանգության գոտի և բարձր ռիսկայնության անվտանգության գոտի»,- ասաց նա:

Օրինակ՝ եթե անձը կատարել է ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցագործություն, ապա սկզբնական շրջանում նա ցածր անվտանգային գոտում պատիժ կկրի: Եթե անձը կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն, սկզբնական բաշխմամբ միջին անվտանգային գոտի է գնում: Եթե, օրինակ, կան ցմահ ազատազրկման դատապարտման դեպքեր, այդ դեպքում ելակետային գոտին բարձր անվտանգային գոտին է: Հետագայում վերասոցիալականացման հանձնաժողովը կգնահատի դատապարտյալի վարքագիծը՝ հասկանալու անձը, իրո՞ք, հավակնում է պատիժ կրելու, օրինակ, ավելի մեղմ անվտանգային գոտում, թե ոչ:

Օրենսգրքի մակարդակով հստակ ֆիքսվում են բժշկական օգնությանն ու սպասարկմանն առնչվող երաշխիքները դատապարտյալի համար: Առանձին կետով նաև անդրադարձ է կատարվում խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորումների դեպքերի արձանագրմանը: Առկա պրակտիկան այնպես է, որ, եթե դատապարտյալը նշում է, որ կա խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպք, միայն այդ դեպքում է բժիշկը պարտավոր արձանագրումը կատարել:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում