Կընդլայնվեն ուսումնասիրություն սկսելու հիմքերը. փոփոխություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Նախագծով նախ առաջարկվում է ընդլայնել օրենքում գործածվող «պաշտոնատար անձ» հասկացությունը, և բացի հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից այդ հասկացության շրջանակում ներառել նաև այն անձանց, որոնք ունեն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն՝ Հանրային ծառայության մասին օրենքի իմաստով:

«Առաջարկում ենք նախատեսել վարույթ իրականացնող մարմնի լիազորությունը՝ սեփական նախաձեռնությամբ սկսելու ուսումնասիրություն, բայց միայն այն դեպքում, երբ արդեն իսկ վարույթում գտնվող ուսումնասիրությամբ ի հայտ են գալիս կասկածներ, որ պաշտոնատար անձին կամ նրան փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք»,-ասաց Գալյանը:

Ըստ նրա՝ շուրջ 2 տարվա ընթացքում իրականացված ուսումնասիրություններով պայմանավորված ակնհայտ է դարձել, որ որոշ ուսումնասիրություններ իրենց բարդությամբ այնպիսին են, որ դրանք 2 տարում ավարտելը ողջամիտ չէ: «Ընդ որում, ողջամիտ չլինելը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ հանգամանքներով՝ տեղեկատվություն հավաքելու հետ կապված, փորձաքննությունների նշանակման, անցկացման հետ կապված օբյեկտիվ խնդիրներով: Ուստի այս խնդիրների հաղթահարման համար առաջարկում ենք, որ ուսումնասիրության ժամկետը 2 տարվա փոխարեն տևի 3 տարի, և այս փոփոխությունը տարածվի սկսված և չավարտված ուսումնասիրությունների վրա»,- ասաց Գալյանը:

Նախագծով առաջարկվում են մի շարք այլ փոփոխություններ ևս: Ըստ Գալյանի՝ նախատեսվող կարգավորումներից որոշները կնպաստեն, որ ուսումնասիրություններն առավել արդյունավետ և համապարփակ իրականացվեն:

Հայերեն English

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները