Հասարակական

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հերթական ապատեղեկատվությունը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում