Դուշանբեում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դուշանբեում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 12-13-ը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Նախարար Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։