Սփյուռք

Զարեհ Սինանյանը Դամասկոսում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Զարեհ Սինանյանը Դամասկոսում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիա աշխատանքային այցի երկրորդ օրը Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Դամասկոսի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում հանդիպել է առաջնորդ Գերշնորհ Տեր Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ Զարեհ Սինանյանը շրջայց է կատարել եկեղեցում, հանդիպել Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Եկեղեցու տարածքում գործում է Ազգային Սրբոց Թարգմանչաց վարժարան։ Այն Դամասկոսի 5 ազգային վարժարաններից մեկն է։

Զարեհ Սինանյանը Դամասկոսի Հայ կաթողիկե առաջնորդարանում հանդիպել է նաև Գերապայծառ Տեր Հովսեփ Եպս. Առնաությանի, Դամասկոսի Հայ Կաթողիկե տիկնանց միության, ՀՄԸՄ և հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչների հետ։

Բոլոր հանդիպումների ընթացքում Սփյուռքի գլխավոր հանձնակատարին ուղեկցել է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում