Հարցազրույց

Մարդկային պատմությունները կքանդեն ատելության պատերը. ի՞նչ փոխվեց հայկական արմատները բացահայտած Ֆեթհիյե Չեթինի կյանքում

9 րոպեի ընթերցում

Մարդկային պատմությունները կքանդեն ատելության պատերը. ի՞նչ փոխվեց հայկական արմատները բացահայտած Ֆեթհիյե Չեթինի կյանքում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գործող իրավաբան, գրող, մարդու իրավունքների պաշտպան Ֆեթհիյե Չեթինը, որը նաև Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանն է, հավատացած է, որ օրերից մի օր Թուրքիայի հասարակությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, կընդունի ճշմարտությունը: Նա համոզված է, որ պետք է շարունակել պարբերաբար դրա մասին խոսել, մարդկային պատմությունները վերհանել, ինչպես արեց ինքը տարիներ առաջ, երբ ուսանող ժամանակ բացահայտեց իր տատիկի հայ լինելու հանգամանքը: Մայրական տատիկը, որը փրկվել էր 1915 թվականի եղեռնից, հետագայում ամուսնանում է թուրքի հետ: Նա երբեք չի մոռանում իր արմատները և կյանքի վերջին տարիներին իր ով լինելու գաղտնիքը բացում է թոռանը՝ Ֆեթհիյե Չեթինին: Վերջինս տարիներ անց գրքի տեսքով հանրայնացնում է իր տատիկի պատմությունը: «Արմենպրես»-ը զրուցել է Ֆեթհիյե Չեթինի հետ, որը Հայաստանում է մասնակցելու Երևանում բացված «Հրանտ Դինք․ հոս և հիմա» խորագրով ցուցահանդեսին:

-Տիկին Չեթին, ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում երբ իմացաք Ձեր տատիկի պատմությունը և բացահայտեցիք հայկական արմատները:

- Երբ տատիկս ինձ պատմեց իր պատմությունը, այդ ժամանակ ուսանող էի, համալսարանում ուսումնասիրում էի իրավաբանությունը: Մինչ այդ մենք շատ տեղեկություն չունեինք 1915 թվականի ողբերգական իրադարձությունների մասին: Երբ իմացա տատիկիս պատմությունը, ապշած էի, շոկի մեջ էի: Այդ ժամանակ առաջին բանը, որ ուզում էի անել, դուրս նետվելն էր փողոց ու գոռալով ասելը՝ սուտ եք խոսել, պետությունը խաբել է մեզ: Իմ մեջ մեծ ցավ ու բարկություն զգացի, սակայն իմ պայքարն ավելի խիստ դարձրի: Մտածում էի, որ մեր պայքարով կփոխենք Թուրքիայի կառավարության մտածելակերպը, բայց այդպես չեղավ: 80-ական թվականերն էին, տեղի ունեցավ հեղափոխությունը, ժամանակները խառն էին ու տատիկիս պատմությունը գրքի տեսքով ներկայացնելու ժամանակահատվածը ձգվեց: Թեպետ ուրախ եմ դրա համար, որովհետև տարիներ անց ես ավելի հասուն ձևով սկսեցի գրել իմ պատմությունը, որը շատ մարդկանց վրա ազդեց: Հետո տեսա, որ շատ ընտանիքիներ նույնպես ունեն նման պատմություններ, պարզապես նրանք կամ չէին խոսում կամ շատ ցածր էին խոսում: Գիրքը շատ մեծ ազդեցություն ունեցավ ու տարածվեց: Այն շատ արագ սպառվում էր:

Հրանտ Դինքի սպանությունից 5 օր առաջ, նա զանգահարեց ինձ ու ասաց, որ տատիկիս պատմության գիրքը շատ լավ ընդունվել է նաև Հայաստանում ու առաջարկեց միասին գնալ Երևան: Շատ հուզվեցի, այդ պահին գնում էի Փարիզ, խոստացա վերադառնալ ու գնալ Հայաստան: Ոգևորված էի, որ Հրանտի հետ պետք է գնամ Երևան, սակայն ոգևորությունս երկար չտևեց: Երբ Փարիզում էի, նա սպանվեց: Դրանից հետո շատ եմ եկել Հայաստան, սակայն արդեն առանց Հրանտի, սակայն կարող ենք ասել, որ այս ցուցահանդեսի շնորհիվ Հրանտին հետս բերեցի: Նա իր խոսքով, իր պայքարով մեզ հետ է:

-Ձեր ընտանեկան պատմությունը իմանալուց հետո ի՞նչ հարցերում վերանայեցիք Ձեր մոտեցումները: Այն ի՞նչ ազդեցություն թողեց Ձեր հետագա գործունեության վրա:

-Տատիկիս պատմությունն իմանալուց հետո իմ մեջ արմատավորվեց կասկածամտությունը: Այն ինչ ներկայացնում էին, սովորեցնում էին, չէի հավատում: Հավատս կորցրել էի, փորձում էի ճշտումներ անել, պրպտել: Կարծես՝ մինչ այդ կույր էի, հետո սկսեցի տեսնել, շուրջս նայել, հարցադրումներ անել: Հիշում եմ, որ իմ ծննդավայրում, երբ մեծահասակաները եկեղեցի էին ցույց տալիս, չէին ասում, թե ում եկեղեցին է, ժողովուրդն ուր անհետացավ, մենք էլ հարցեր չէինք տալիս: Տեսնում էինք միայնակ հայ տատիկների ու պապիկների ու հարց չէինք տալիս, թե ինչու էին նրանք միայնակ մնացել: Տատիկիս պատմությունն իմանալուց հետո այլ աչքերով սկսեցի նայել ու հարցեր տալ: Տատիկիս պատմությունն ազդեց իմ հետագա գործունեության վրա: Ես որոշեցի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվել: Հարթակ ստեղծվեց այդ ժամանակ էլ ծանոթացա Հրանտ Դինքի հետ:

-Նշեցիք, որ տատիկի պատմությունը գրի առնելուց, հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ նման այլ պատմություններ ևս կան Թուրքիայում, բայց շատերը լուռ են եղել: Ինչպե՞ս գտնվեցին այդ մարդիկ:

- Հիշում եմ, երբ գիրքը հրատարակվեց, երեք օրվա ընթացքում ամբողջ տպաքանակը սպառվեց: Առաջին մի քանի օրերի ընթացքում չէի կարողանում աշխատել: Անդադար զանգահարում էին, նամակներ էին ուղարկում: Այնքան շատ զանգեր ու նամակներ եմ ստացել այդ օրերին, ու գտնվեցին մարդիկ, որոնք զանգահարում էին պատմելու իրենց հայ տատիկի, պապիկի պատմությունները: Կարող եմ ասել, որ տատիկիս պատմությունը բավական տարածվեց, ավելի շատ խոսվեց այդ մասին: Մյուս ընտանիքները ևս սկսեցին արտահայտվել:

-Ձեր այս պատմությամբ լույս սփռեցիք Հայոց ցեղասպանության պատմության վրա, Հրանտ Դինքի հետ արդարության պայքար էիք մղում: Ինչպե՞ս էին ձեր գործունեությունն ընկալում Թուրքիայում: Ի՞նչ դժվարություններ եք ունեցել:

-Գիրքը հրատարակվեց 2004 թվականին, այդ ժամանակ արդեն փաստաբան էի: Մտքովս անցնում էր մի բան, որ արդյոք դա կարող է ազդեցություն թողնել իմ փաստաբանական գործունեության վրա: Օրինակ, եթե դատավորը ծայրահեղ մտածողությամբ է, ցեղասպանությունը չի ընդունում, հնարավոր է իմ գործին այլ աչքով նայի, խտրական մոտեցում ցուցաբերի: Այդպիսի մտահոգություն ունեի:

Գիրքը հրատարակվեց նոր տպաքանակներով, հեռուստատեսությամբ սկսեցին ելույթներս, բազմաթիվ հարցազրույցներ էի ունենում: Այդ ժամանակ բավական ճանաչում էի ձեռք բերել Թուրքիայում: Մի օր, երբ դատական գործընթաց էր, այլ գործով դատավորներից մեկն ինձ տեսնում է ու գոհունակություն հայտնում գրքիս մասին: Նույնիսկ պատմում է, որ մի քանի օրինակ է գնել ու բաժանել ընկերներին: Երբ արդեն իմ գործով դատն էր, այդտեղի դատավորը շշուկով հասկացնում էր, որ իր տատիկը նույնպես հայ էր: Այսպիսի շատ օրինակներ կարող եմ ներկայացնել: Կարող եմ ասել, որ այս գրքի հետ կապված հակառակ բան չեմ լսել, սպառնալիք չեմ ստացել: Միայն մեկ անգամ դպրոցներից մեկում ինձ ասում էին ինչու թուրք, մուսուլման տատիկների մասին չեք պատմել: Պատասխանել եմ՝ այն ինչ գրել եմ, իմ պատմությունն է: Դուք էլ ձեր պատմությունը գրեք: Կարծում եմ, որ այսպիսի մարդկային պատմություններն ատելության պատերը կքանդեն:

-Կարծում եք, որ Հայոց ցեղասպանության սերունդների մարդկային պատմությունները պարբերաբար ներկայացնելը, թեմայի վերաբերյալ շարունակ խոսելը ի վերջո կհանգեցնի՞ նրան, որ Թուրքիայի հասարակությունն ընդունի ճշմարտությունը:

-Բնավ իմ հույսը չեմ կորցնում: Հիմա Թուրքիայում կարծես հետ քայլ է նկատվում: Մի քանի տարի առաջ ապրիլի 24-ին ղեկավարությունը ցավակցություններ էր հայտնել, սակայն այս տարի փոխեց շեշտադրումը և ետ քայլ արեց: Ազգայնամոլ դիրքորոշումը շատ բարձրացավ Թուրքիայում, թեպետ, դա կապված է գալիք ընտրությունների հետ: Ուժը, մամուլը կառավարության ձեռքն է: Այն մեծ ազդեցություն ունի սոցիալական ցանցերում, հիմա ազգայնամոլական ձայնն ավելի լսելի է դարձել: Այս վախի ու սպառնալիքի մթնոլորտում, որ կառավարությունը ստեղծել է Թուրքիայում, հարց տվողների, քննադատողների ձայնը լսելի չէ:

՞նչ եք պատասխանում, երբ ձեզ հարցնում են, թե ինչ ազգություն ունեք: Ի՞նչ եք դուք ձեր ներսում զգում:

-Ես հայկական, թուրքական, քրդական արմատներ ունեմ: Այդպես էլ ներկայացնում եմ, բայց հենց որևէ կողմի վրա հարձակում եմ տեսնում, այդ ազգության պատկանելիությունն ավելի շատ է գլուխ բարձրացնում:

-Փորձե՞լ եք հայերենն ուսումնասիրել, գիտե՞ք հայերեն բառեր:

-Ցավում եմ, որ չկարողացա ժամանակ գտնել ու սովորել լեզուն, սակայն մի քանի բառեր գիտեմ: Կարծում եմ, որ դեռ երիտասարդ եմ, կհասցնեմ սովորել (ծիծաղում է):

Աննա Գզիրյան

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

Քաղաքականություն

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Հարցազրույց

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Մշակույթ

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հարցազրույց

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Քաղաքականություն

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

Քաղաքականություն

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը

Հարցազրույց

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը

Ադրբեջանում գիտակցում են, որ ոչ մի ուժ չի կարող խախտել արցախցիների՝ իրենց հազարամյա բնօրրան վերադարձի իրավունքը․ Անդրանիկ Գրիգորյան

Հարցազրույց

Ադրբեջանում գիտակցում են, որ ոչ մի ուժ չի կարող խախտել արցախցիների՝ իրենց հազարամյա բնօրրան վերադարձի իրավունքը․ Անդրանիկ Գրիգորյան

ԼՂ-ի, Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում․ Վիլեն Գաբրիելյան

Հարցազրույց

ԼՂ-ի, Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում․ Վիլեն Գաբրիելյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում