Հասարակական

Բորելը հայտարարել Է, որ ԵՄ-ն առայժմ չի քննարկում ռուսական գազից հրաժարվելու հարցը

1 րոպեի ընթերցում

Բորելը հայտարարել Է, որ ԵՄ-ն առայժմ չի քննարկում ռուսական գազից հրաժարվելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրներն առայժմ չեն քննարկում ռուսական գազի մատակարարումներից հրաժարվելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նավթի շուկան գլոբալ Է,- ասել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարն Իսպանիայի Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում:- Գազի հարցն այլ խնդիր Է»: «Սկսենք այն բանից, որ դա ոչ միայն Էներգետիկական նյութ Է,- նշել Է նա:- Գազը հնարավոր չԷ փոխարինել որեւիցե այլ բանով նավթաքիմիական արդյունաբերությունում»: Բորելը հավելել Է, որ «Ռուսաստանից գազի փականը փակելու» հարցն «առայժմ չի քննարկվում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում