Hayat Project-ի մասնակցությամբ տեղի է ունեցել բարեգործական համերգ, որի նպատակն է աջակցել QaylTech ընկերությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի մայիսի 3-ին Hayat Project-ի մասնակցությամբ «Պլատֆորմ»-ում տեղի է ունեցել բարեգործական համերգ, որի նպատակն է աջակցել QaylTech ընկերությանն՝ արտադրել 35 MetaGait շարժունակության վերականգնման նորարարական սարք և տրամադրել պատերազմի հետևանքով զինհաշմանդամություն ստացած տղաներին և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման ամբողջ հասույթն, այդ թվում Gregorian գինիների վաճառքից ստացված գումարը, փոխանցվել է այս բարեգործական նախաձեռնությանը:

«Սա շատ կարևոր և լուրջ նախաձեռնություն է, բոլորիդ շնորհակալություն։ MetaGait-ը, մեր,առաջին հերթին զինվորներին, հետո նաև մեր հարազատներին, ովքեր քայլելու հնարավորություն չունեն, տալիս է նույն հնարավորությունները, որոնք մենք ունենք։ Ձեր տված ամեն վայրկյանը և դրամը հաշվի է առնվելու իրենց ապագայում»,- նշել է «ռեԱրմենիա»-ի տնօրեն Գևորգ Պողոսյանը:

Hayat project-ի պրոդյուսեր Վահե Կիրակոսյանն ընդգծել է.

«Hayat Project-ը առաջին անգամ չի մասնակցում բարեգործական միջոցառման և մեր առաջնային նպատակը` մեր զինվորներին հնարավոր ձևերով օգնելն է։ Այս անգամ շատ մարդ ներկա գտնվեց համերգին: Հույս ունեմ բավական քանակությամբ գումար կհավաքվի ապագայում ավելի շատ սարքեր արտադրելու նպատակով»:

Համերգի կազմակերպիչը 24 Production-նն է:

Հայերեն

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային

Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը