ՀՀ-ն և ԱՄՆ-ն ամրապնդում են համագործակցությունը միջուկային էներգիայի խաղաղ և անվտանգ օգտագործման ոլորտում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված «Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը թույլ կտա ամրապնդել միջուկային էներգիայի խաղաղ և անվտանգ օգտագործման բնագավառում կողմերի միջև համագործակցությունը, ընդլայնել միջուկային էներգետիկայի հայ մասնագետների՝ ոլորտի վերջին տեխնոլոգիական նորամուծություններին ծանոթանալու հնարավորությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հուշագիրը հանդիսանում է ՀՀ և ԱՄՆ միջև 1997 թ-ին՝ «Միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության և տեխնիկական տեղեկությունների փոխանակման վերաբերյալ» համաձայնագրի կնքմամբ սկիզբ առած, ինչպես նաև 2007 և 2017 թթ.-ի պայմանագրերով վերահաստատված համագործակցության շարունակության ուղղությամբ հերթական քայլը:

Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հուշագիրը ստորագրելուց առաջ նշել էր, որ Հայաստանը գնահատում է ԱՄՆ-ի ջանքերը Հայաստանում էներգետիկ ոլորտը զարգացնելու ուղղությամբ՝ այդ համատեքստում կարևորելով ստորագրվելիք հուշագիրը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին ընդգծել է, որ հուշագրի ստորագրումը համագործակցության նոր ուղիներ է բացում Հայաստանի և Միացյալ Նահանգների համար: Նա կարծիք էր հայտնել, որ հուշագիրը կարող է ծառայել երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-6-ն աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:

Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև «Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը:

Հայերեն English Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով