Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,1 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական Կարիտաս»-ի նախաձեռնությամբ մայիսի 1-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ես կարող եմ»արշավի շրջանակներում անցկացվող տոնավաճառի նպատակն է աշխատանքի հնարավորություններ ստեղծել նաև հատուկ կարիքներով անձանց համար՝ խրախուսելով ներառական միջավայրի զարգացումն ու կայացումն աշխատավայրում։

Տոնավաճառին ներկայացված էր ավելի քան 30 գործատու՝ ինչպես Երևանից, այնպես էլ Շիրակի մարզից: Պահանջվող աշխատատեղերը հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների, հասարակական ու կրթական ոլորտներից էին:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի լիազոր ներկայացուցիչ՝ Տեր Գրիգոր Ավագ Քահանա Մկրտչյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Թամարա Թորոսյանը, ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանը, «Հայկական Կարիտաս»-ի ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանը:

«Ես կարող եմ, քանի որ միասնական ենք ու քանի որ փորձում ենք չտարանջատել մարդկանց՝ այլ հասկանալ, որ մենք էլ նրանցից մեկն ենք»,- ողջունելով տոնավաճառի մասնակիցներին՝ նշեց «Հայկական Կարիտաս» ԲՀԿ նախագահի լիազոր ներկայացուցիչ՝ Արժ. Տեր Գրիգոր Ավագ Քհն. Մկրտչյանը:

«Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների միջոցով փորձում է աջակցել հասարակությանը և հասանելի լինել յուրաքանչյուրին, և «Հայկական Կարիտաս»-ի նման կազմակերպությունները օգնում են մեզ հյասանելի լինել բոլորի համար: Վստահ եմ, որ այսօրվա հնարավորությունը յուրաքանչյուրի մոտ դրական արդյունքներ է գրանցելու»,- իր խոսքում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Թամարա Թորոսյանը:

Միջոցառման շրջանակներում անցկացվեցին նաև բաց դասեր երիտասարդների և մարդկային ռեսուրսներիկառավարիչների համայնքի համար` «Հասարակություն և կորպորատիվ մշակույթ», «Տաղանդի բացահայտում», «Ինչպե՞ս պատրաստվել հարցազրույցի», «Ինչպե՞ս կազմել գրագետ ինքնակենսագրություն» և այլ թեմաներով: Խոսնակներն էին Լարա Չոլաքյանը (Վիվասել-ՄՏՍ), Ասյա Մխիթարյան (Սինոփսիս Արմենիա):

Միջոցառմանը մասնակցեց ավելի քան 400 աշխատանք փնտրող:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը