Մակրոնը խոստացել է Զելենսկիին ուժեղացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց էունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Մակրոնը խոստացել է Զելենսկիին «ուժեղացնել Ուկրաինային հատկացվելիք աջակցությունը պաշտպանական սպառազինության ու հումանիտար ոլորտներում»: