Պաշտոնական

Քաղաքացու օրվան ընդառաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է մարզերի աշակերտներին

2 րոպեի ընթերցում

Քաղաքացու օրվան ընդառաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է մարզերի աշակերտներին

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացու օրվան ընդառաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 29-ին հանդիպել է ճանաչողական այցի շրջանակում Ազգային ժողովում գտնվող Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի` ՀՀ տարբեր մարզերի աշակերտներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպումն անցել է անկաշկանդ եւ անկեղծ մթնոլորտում: Աշակերտներին հետաքրքրող հարցերին Ալեն Սիմոնյանը տվել է սպառիչ պատասխաններ:

Մարզաբնակ աշակերտները խոսել են իրենց համայնքներում երիտասարդների զբաղվածությունը եւ ժամանցը մայրաքաղաքայինին մոտեցնելու հնարավորությունների մասին: Հանդիպման մասնակիցները պարզաբանումներ են խնդրել նաեւ հետպատերազմյան իրավիճակի, սահմանային անվտանգության եւ ընդդիմության դերի վերաբերյալ: Ավագ դպրոցի աշակերտներից շատերը նշել են, որ հետագայում քաղաքական գործիչ դառնալու ցանկություն ունեն` հետաքրքրվելով քաղաքականությամբ զբաղվելու թերություններով ու առավելություններով:

Հերոսներ ունենալու եւ ամեն կերպ նրանց նմանվելու հարցին ի պատասխան Ալեն Սիմոնյանը նշել է, որ պատանեկան տարիքում տպավորված հերոսներն ամենաանկեղծն են, եւ նրանց կերպարը կարող է ոգեւորել եւ մեծ հետք թողնել: Աշակերտները նաեւ խորհուրդներ են հարցրել կյանքի տարբեր դրվագներում դիմակայելու եւ առաջ շարժվելու մասին, որոնց ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է մշտական պայքարի եւ երբեք չհիասթափվելու մասին: Նրա խոսքով` մարտահրավերների դեմ պայքարն է կոփում, ստեղծում գրագետ քաղաքացի ու լավ մարդ, որոնք էլ հաջողության գրավականն են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում