Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 29- ին ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ազգային ժողովից, Ալեն Սիմոնյանը ողջունել է Հայաստանի առողջապահության նախարարության եւ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի միջեւ երեկ ստորագրված համագործակցության համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի առողջապահական համակարգի զարգացմանը բոլոր ուղղություններով:

Հանդիպմանն անդրադարձ է եղել համավարակի դեմ պայքարի ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանին տրամադրված բազմաբնույթ օգնությանը:

Երկուստեք կարեւորվել է առողջապահական համակարգի բարեփոխումներին միտված օրենսդրական նախաձեռնությունների կյանքի կոչումը: Արձանագրվել է նաեւ առողջապահության տարբեր ոլորտների մատչելիության եւ որակյալ ծառայությունների մատուցմանն ուղղված ջանքերի կարեւորությունը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ փոխնախարար Լենա Նանուշյանը, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում