Տրանսպորտային ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի նիստը տեղի կունենա մոտ ժամանակներս. Զախարովա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ տրանսպորտային ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի նիստը տեղի կունենա մոտ ժամանակներս: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան նշել է, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման հիմք է դիտարկում բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունները եւ շարունակում է ակտիվ աշխատանքը Երևանի և Բաքվի հետ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի գործարկումը, խաղաղ պայմանագրի համաձայնեցումը:

«Հաղորդակցության ապաշրջափակման հարցերը քննարկվել են ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ապրիլի 26-ին կայացած հանդիպման ընթացքում: Հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ առաջիկայում փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստի անցկացման վերաբերյալ: Ինչ վերաբերում է սահմանային հարցերին, ապա մինչև այս շաբաթվա վերջ ծրագրված են շփումները Բաքվում ԱԳՆ գծով», - ասել է Զախարովան:

Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը արձանագրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են միմյանց ընդառաջել, մշակվում են եռակողմ շփումներ այդ թեմայով:

«Ակնհայտ է, որ տարբեր ձեւաչափերով իրական աշխատանքը արդյունք է տալիս: Մենք, այսպես թե այնպես, մնում ենք գոյություն ունեցող ձևաչափերում, տեսնում ենք, որ այնտեղ աշխատանքը ընթանում է: Հիմնական նշանակությունը տալիս ենք այն փաստաթղթերի ձեւաչափերին եւ իրականացմանը, որոնք միասին իրական արդյունք են տալիս: Այդ արդյունքը զգում են խաղաղ բնակիչները, տնտեսական օպերատորները, տարածաշրջանն ընդհանրապես», - եզրափակել է Զախարովան:

Հայերեն English Türkçe

Երկու նոր միջազգային մրցնական՝ Բրյուսելից Դիլիջան. միաժամանակ հաղթող է ճանաչվել է Green Rock երկու նախագիծ

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է ԹՐԻՓՓ-ի ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթը

Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին

Ստուբը հնարավոր է համարել ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի հանդիպումը մեկ-երկու շաբաթից

Պետական պաշտոնյաների վարձատրության փոփոխությունների քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամսով

Հայաստանը միանում է ԵՄ մաքսային և հարկային ծրագրերին. ի՞նչ կփոխվի հայկական համակարգում

Դավիթ Թադևոսյանը CEA-Leti-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հայաստանում կիսահաղորդչային հետազոտությունների և չիպերի նախագծման կենտրոն ստեղծելու հնարավորությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետը Կատարի էմիրի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Թուրքիան դատապարտել է Էրդողանի հասցեին Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարությունը

Պետք է խոսել մեր վերքերի մասին, ոչ թե առևտուր անել դրանց վրա. Դրամատիկական թատրոնի բեմում «Ես ո՞ւմ եմ նման» ներկայացումն էր