Հավասարակշռված քաղաքականությունը պետք է լինի անկյունաքարային. փորձագետների անդրադարձը ՀՀ վարչապետի ՌԴ այցին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՌԴ կատարած այցը, ստորագրված փաստաթղթերը դրական են: Այս բարդ ժամանակաշրջանում դրանք մի կողմից տալիս են անվտանգային հարցերում որոշ երաշխիքներ ստանալու և այդ ուղղությամբ աշխատելու, մյուս կողմից տնտեսական համագործակցությունը ակտիվացնելու հնարավորություն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում անցկացված քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը:

«Այցի ընթացքում ստորագրվել են փաստաթղթեր, որոնք հետագա համագործակցության ձևաչափերին են առնչվում, նախանշվում են միջպետական այցեր, տարբեր նախարարությունների միջև համագործակցություն: Այս բարդ աշխարհաքաղաքական պրոցեսների ֆոնին շատ կարևոր է սթափ իրավիճակը գնահատելը, գործընկերների հետ աշխատելը, որպեսզի նվազեցվեն բոլոր հնարավոր ռիսկերը»,-ասաց Ջոնի Մելիքյանը:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հայտարարությունը հավասարակշռված է: Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում ստանալ փաստաթուղթ, որում մի կողմից արտացոլվում են այն ուղենիշները, այն թիրախային ուղղությունները, որոնք ՌԴ-ի համար կարևոր են անվտանգային տեսանկյունից, մյուս կողմից տեղ են գտել Հայաստանի համար կարևոր ձևակերպումներ:

«Դանից բացի, այս բարդ իրավիճակում խուսափել են այնպիսի ձևակերպումներից, բովանդակությունից, որը կասոցացվեր, դիցուք, ուկրաինական պատերազմում որևէ դիրքավորման հետ: Բնորոշումս հետևյալն է, այն հավասարակշռված փաստաթուղթ է, որը ներառում է փաստացի բոլոր ոլորտները: Այն աշխատանքային հենք է, որի հիման վրա էլ պետք է կառուցվի հետագա անելիքը»,-ասաց Հակոբ Բադալյանը:

Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր անկյունաքարերից մեկը պետք է լինի հենց հավասարակշռված քաղաքականությունը: Նման կարծիք հայտնեց «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փորձագետ Արտակ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ դրա քայլերը մենք տեսնում ենք, թեկուզ, Լեռնային Ղարաբաղի կամ հայ-ադրբեջանական հարաբերություններին ուղղված ջանքերում:

«Ներկա աշխարհաքաղաքական մրցավազքի մեջ, Հայաստանի արտաքին քաղաքականության նման քայլը ողջունելի է, փորձել կողմերի հետաքրքրությունները և հայկական շահերի անկյունները հարթեցնել ու մերձեցնել»,-ասաց Արտակ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ պատահական չէ, որ Բրյուսելից հետո տեղի ունեցավ մոսկովյան այցը: Երկու դեպքում էլ գլխավոր շեշտը դրվել էր անվտանգային խնդիրների վրա:

«Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը, ներկայացնելով ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հայտարարության անվտանգային հարցերը, առանձնացրեց 24-րդ կետը, որտեղ առկա էր Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն:

«Նշվում էր, որ հակամարտությունը կարգավորված չէ, ինչը շատ կարևոր է այն առումով, որ Ադրբեջանը պատերազմից հետո անընդհատ փորձում է պնդել, որ չկա հակամարտություն, գոյություն չունի Լեռնային Ղարաբաղ: Այս խոսքը կարող էր մնար որպես խոսք, եթե միջազգային ներգրավված ակտորների կողմից մենք չլսեինք առնվազն հայտարարություններ, որ արցախյան հիմնախնդիրը կա և այն դեռ կարգավորված չէ: Այստեղ առաջին պլան է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կարծիքը: ՌԴ-ն ոչ միայն համանախագահ երկիր է, բոլորս շատ լավ հասկանում ենք, որ տարածաշրջանում լուրջ ազդեցություն ու ներկայություն ունեցող պետություն է»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը:

Հայերեն English Español Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում