Տնտեսություն

Հայաստանն ու Ռուսաստանը փորձում են ընդլայնել մսամթերքի առևտրի ծավալները

4 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ռուսաստանը փորձում են ընդլայնել մսամթերքի առևտրի ծավալները

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի միջև մսամթերքի առևտրի ոլորտում նոր համագործակցություններ և հնարավորություններ ստեղծելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ անցկացվեց «Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության ընդլայնման հեռանկարները մսի և մսամթերքի առևտրի ոլորտում» թեմայով քննարկում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը շեշտեց, որ դատելով թե՛ հայկական, թե՛ ռուսական արտադրողների կողմից նկատվող ոգևորությունից, կարծում է, որ այս հանդիպման անհրաժեշտությունը կար, և հաջորդիվ նմանատիպ քննարկումները պետք է կրեն հաճախակի բնույթ:

«Ընդհանուր առմամբ 2021 թվականին Հայաստանը ներմուծել է շուրջ 52 800 տոննա մսամթերք, որից Ռուսաստանին բաժին է ընկնում շուրջ 12,1 տոկոսը: Եվ մեր գործընկերների հետ որոշեցինք կազմակերպել այս միջոցառումը, որպեսզի առաջատար ռուսական կազմակերպությունները հնարավորություն ունենան ծանոթանալու մեր կազմակերպությունների հետ և երկուստեք ներկայացնել հնարավոր համագործակցության ուղղությունները: Մասնակիցները նաև կքննարկեն, թե ինչպես կարող են ընդլայնել առևտրաշրջանառությունը և կամրապնդեն հետագա կապը»,- ասաց նախարարի տեղակալը:

Միջոցառմանը մասնակցում էին Ռուսաստանի մսամթերքի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերությունների և կազմակերպությունների գործարար պատվիրակությունը և Հայաստանի մսամթերքի արտադրության ոլորտի կազմակերպությունների և ընկերությունների, էկոնոմիկայի նախարարության և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը նշեց, որ նման հանդիպումները շատ արդյունավետ են, որի ընթացքում նոր գործընկերներ գտնելու հնարավորություն է ստեղծվում:

«Այս հանդիպումից մենք նման հնարավորություն ենք ակնկալում, որովհետև հանդիպմանը ներկա են Ռուսաստանի թռչնաբույծների ասոցիացիայի նախագահը և մի շարք այլ կազմակերպությունների նախագահներ: Այս պահին խնդիրներ կան, որ մենք կարիք ունենք լուծելու, քանի որ մենք հիմնականում կենդանի թռչունը և թռչնամիսը ներկրում ենք ԵԱՏՄ երկրներից, հետևաբար կան հարցեր, որ պետք է ճշտվեն հենց նման հանդիպումներում: Մենք այս պահին խնդիր ենք դրել տոհմային տնտեսության ստեղծման ուղղությամբ, որը այսօր մեզ համար խիստ անհրաժեշտ է, քանի որ մեր թռչունների գլխաքանակի ձեռքբերման մոտավորապես 80-90 տոկոսը դրսից է՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից: Եվ երկրորդ խնդիրը մեր սեփական կերային բազայի անբավարարության հարցն է, որը նույնպես կապված է Ռուսաստանի հետ: Հույս ունենք այս քննարկմանը այս և մի շարք այլ հարցեր կստանան լուծումներ»,-ասաց Ստեփանյանը:

«Ագրոէքսպորտ» դաշնային կենտրոնի ղեկավար Դմիտրի Կրասնովը ասաց, որ համագործակցությունը իրականացվում է վաղուց, և առևտրաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի վրա է: «Համագործակցությունը գնալով մեծանում է, և մենք տեսնում ենք լուրջ հնարավորություններ: Մսամթերքի առևտրի ուղղությամբ համագործակցության համար մենք լուրջ հեռանկարներ ենք տեսնում: Այս պահին ունենք թռչնամսի արտահանման զգալի աճի հեռանկար: Այսօր քննարկմանը ներկա են Ռուսաստանում մսամթերքի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր կքննարկեն համագործակցության բոլոր տարբերակները և հնարավորություն կստանան նաև այցելելու հայկական մի շարք խոշոր ընկերություններ»,-եզրափակեց Կրասնովը:

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում