Անի Քրիստին երկրպագուներին է ներկայացրել «Մամ» երգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Անի Քրիստին երաժշտասերների դատին է հանձնել «Մամ» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգը, որի երաժշտությունը գրել է Անի Քրիստին, իսկ խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, համացանցում է:

«Ասում են՝ երբ կորցնում ես հարազատիդ, ժամանակի ընթացքում կորստի ցավը մեղմանում է։ Ավաղ, ինձ մոտ այդպես չեղավ։ Այս երգը գրել եմ 2019 թվականին՝ տատիկիս մահից հետո և այն խնամքով թաքցրել հոգուս մի փոքրիկ անկյունում: Բայց հիմա ուզում եմ, որ այս երգի հնչյունները բարձրանան դեպի վեր՝ պատմելով իմ անսահման կարոտի մասին...»,-երգին կից գրառում է արել երգչուհին:

Անի Քրիստին ծնվել է 1986 մարտի 15-ին Երևանում: 2002 թվականին ավարտել է Երևանի թիվ 134 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ հաճախել է Էմմա Ծատուրյանիերգչախմբային քոլեջ: 2004-2008 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների և արժանացել առաջատար մրցանակների: 2004-2006 թվականներին ելույթներ է ունեցել աշխարհի հայտնի համերգասրահներում, հայտնի երաժիշտների հետ: Համագործակցել է օսկարակիր կոմպոզիտոր և երգահան Ա. Ռահմանի հետ: Ելույթ է ունեցել Սան Ֆրանցիսկոյի «Փարամաունթ Փիքչրս» սիմֆոնիկ նվագախմբի հետ` որպես սոպրանո: Հյուրախաղերով եղել է բազմաթիվ երկրներում: Թողարկել է «Three dots» և «I'm back» ձայնասկավառակները: Նկարահանել է ավելի քան 10 տեսահոլովակ:

Հայերեն

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային

Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը