Հասարակական

Վեհափառ Հայրապետի նախագահությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ

1 րոպեի ընթերցում

Վեհափառ Հայրապետի նախագահությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ ապրիլի 24-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:

Ծաղկեպսակի զետեղումից հետո հուշահամալիրում՝ անմար կրակի առջև, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

«Եկանք Եղեռնի հուշահամալիր, Ծիծեռնակաբերդի բարձունք և մեր աղոթքը առ Աստված բարձրացրեցինք՝ հայցելով մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, մեր հայրենիքի ապահովության, մեր ժողովրդի անվտանգության և բարօր կյանքի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վեհափառը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում