Բոսնիա և Հերցեգովինայում երկրաշարժ է գրանցվել. մահացել է մեկ մարդ
1 րոպեի ընթերցում
![Բոսնիա և Հերցեգովինայում երկրաշարժ է գրանցվել. մահացել է մեկ մարդ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/04/1081368.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի մոտակայքում ապրիլի 22-ի գիշերն ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել են առնվազն 30 հետցնցումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Republika Srpska-ն:
Ամենահզոր ցնցման ուժը գնահատվել է Ռիխտերի սանդղակով 4,4 բալ։
Մահացել է մեկ մարդ։ Որոշ շրջաններ հաղորդվում են նյութական լուրջ վնասների մասին։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան երկրներում՝ Խորվաթիայում և Սլովենիայում։