Վարչապետը ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին տեղյակ է պահել Արցախի նախագահին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 22-ին հրավիրված կառավարության նիստում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին աշխատանքային կարգով տեղյակ է պահել Արցախի նախագահին: «Այս գործելակերպը նորություն չէ, և այսպես վարվել եմ միշտ Ռուսաստանում, Եվրոպայում, Հայաստանում տեղի ունեցած բանակցություններից, քննարկումներից հետո, և Արցախի նախագահն էլ իր հերթին այդ բանակցությունների արդյունքները ներկայացրել է Արցախի քաղաքական վերնախավին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը:

Նա նորություն չհամարեց նման գործելակերպը և նշեց, որ միշտ շարունակելու է այդպես:

«Բանակցությունների ամեն փուլից հետո տեղեկությունները մանրամասն կիսում եմ հայաստանյան իշխանական, քաղաքական ամենատարբեր շրջանակների հետ: Մշտապես պատրաստակամություն եմ ցուցաբերել այդ բովանդակությունը կիսել նաև խորհրդարանական ընդդիմության հետ, բայց վերջիններս մշտապես հրաժարվում են նմանօրինակ քննարկումներից, թերևս, հասկանալի պատճառներով, որպեսզի այլազան դավադրության տեսությունների մասին լեգենդներ ստեղծեն և այդ լեգենդները դնեն իրենց գործունեության հիմքում»,-հավելեց նա:

Հայերեն English Русский

Վրաստանի կառավարությունում կավելացվի նախարարությունների թիվը

Նախկինում Երևանի քաղաքապետ և Կենտրոն համայնքի ղեկավար հանդիսացած անձն ապօրինի ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք

ԱՄՆ փոխնախագահը կայցելի Իտալիա և Հնդկաստան

ՍԴ-ն որոշում է կայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ

Ռուսաստանը և ԱՄՆ-ն շարունակում են համագործակցել տիեզերքում. Պուտին

Չինաստանի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերը պատրաստվում են անցկացնել առաջին համատեղ զորավարժությունները

Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 ներկայացուցիչներն աշխարհի գավաթի եզրափակիչում են

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել դեպի Գազա մարդասիրական օգնության շարունակվող շրջափակման առնչությամբ

Կայացել է ԵԽ և ԵՄ համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստը

Էստոնիայի նախագահը հաստատել է երկրի բյուջեում պաշտպանական ծախսերի ավելացումը