Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Թուրքիայում մի շարք միջոցառումներ կանցկացվեն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ստամբուլ քաղաքում այս տարի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, մի շարք միջոցառումներ կանցկացվեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը նշեց, որ վերջին երկու տարիներին համավարակով պայմանավորված սահմանափակումներ էին և հանրային վայրերում միջոցառումներ անցկացնելու մեծ հնարավորություններ չկային: Այս տարի համաճարակային առումով իրավիճակը բարելավվել է, և ապրիլի 24-ին հայ համայնքի ներկայացուցիչները մի շարք միջոցառումներ են անցկացնելու: Մասնավորապես, Բեշիկթաշ թաղամասում հավաք է նախատեսված ապրիլի 24-ին՝ երեկոյան ժամը 19:00-ին: Այդ օրը լրատվամիջոցների համար հայտարարությամբ հանդես կգա «Մարդու իրավունքների միություն»-ը:

«Ապրիլի 24-ի կեսօրին նախատեսվում է այցելություն Սևակ Բալըքչըի շիրիմին: Նա այն երիտասարդ շարքային զինվորն է, որը 2011 թվականի ապրիլի 24-ին իր ծառայած զորամասում սպանվեց ատելության հողի վրա: Նախորդ շաբաթ «Շաբաթօրյա մայրեր» կազմակերպությունը հայտարարությամբ հանդես եկավ և հիշատակեց Հայոց ցեղասպանության զոհերին՝ իբրև պետության կողմից բերման ենթարկվածների, անհետ կորածների»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

Ստամբուլում ապրիլի 24-ին տարբեր դահլիճներում նախատեսված են Հայոց ցեղասպանության թեմայով քննարկումներ, ասուլիսներ: Բագրատ Էստուկյանը նշեց, որ տեղի մի շարք հեռուստաընկերություններ նաև հաղորդումներ են պատրաստել Հայոց ցեղասպանության թեմայով, որոշներին իրենք նույնպես մասնակցելու են:

Ի՞նչ քննարկումներ են ծավալվում վերջին շրջանում Հայաստան-Թուրքիա երկխոսության հարցի շուրջ և որքանով է դա իր ազդեցությունը թողնում Հայոց ցեղասպանության հարցի վրա: Բագրատ Էստուկյանի խոսքով՝ Թուրքիայում մեծ քննարկումներ այդ հարցի շուրջ չկա:

«Մեծ հաշվով երկխոսություն չկա: Բանագնացները հանդիպում են, սակայն չգիտենք, թե ինչ են խոսում: Մամուլով ծանոթանում ենք, որ Վիեննայում, Մոսկվայում հանդիպեցին, սակայն դա երկխոսություն դեռ չի նշանակում, որովհետև որևէ արդյունք, զարգացում, առաջընթաց չկա: Թուրքիայում այդ հարցի հետ կապված արձագանք էլ չկա: Այդ թեման, կարծես, թե Հայաստանի համար ավելի հրատապ է ու այդտեղ ավելի շատ են հետաքրքրվում զարգացումներով, սակայն այն Թուրքիայում օրակարգի նյութ չէ, շոշափելի արդյունք չկա»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպված և իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: 1915-1923թթ. ժամանակահատվածում թուրքական յաթաղանի զոհ դարձավ շուրջ 1.5 միլիոն հայ, մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: Ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանում, Արցախում, աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են հիշատակի միջոցառումներ:

Աննա Գզիրյան

Հայերեն English Русский Türkçe

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը