Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Սենատի պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Սենատի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 21-ին ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ-ն տեղեկացնում է, որ ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը կարևորել է երկու երկրների միջև բազմաբևեռ գործակցությունը եւ հույս հայտնել, որ հյուրերի այցը կնպաստի հետագա համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը:

Կողմերը փաստել են Հայաստանի եւ Հորդանանի միջեւ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը` շեշտադրելով պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:

Անդրադառնալով տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությանը` Ազգային ժողովի նախագահը մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական տանդեմի սանձազերծած պատերազմից հետո ստեղծված իրավիճակից:

Հորդանանցի խորհրդարանականներն ընդգծել են ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական եւ խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը քննարկվել են խորհրդարանների միջեւ գործընկերության հեռանկարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում