ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում արաբերեն լույս է տեսել Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի պոետական ժողովածուն՝ Տիգրան Գաբոյանի թարգմանությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը լույս է ընծայել Դար Ալ Հիլալ հրատարակչությունը:
Ժողովածուն հրատարակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հայ Գրականությունը թարգմանություններում» հիմնադրամի աջակցությամբ եւ Հայ Առաքելական եկեղեցու Դամասկոսի Էջմիածնա թեմի առաջնորդարանի և առաջնորդ արքեպիսկոպոս Արմաշ Նալբանդյանի բարձր հովանավորությամբ: