Հասարակական

Վարչապետը շրջայց կատարեց Նիժեգորոդյան Կրեմլում

1 րոպեի ընթերցում

Վարչապետը շրջայց կատարեց Նիժեգորոդյան Կրեմլում

ՆԻԺՆԻ ՆՈՎԳՈՐՈԴ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին շրջայց կատարեց Նիժեգորոդյան Կրեմլում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետն այցելեց Նիժեգորոդյան Կրեմլի զանգակատուն, Զինվորական փառքի ծառուղի և Միքայել հրեշտակապետի տաճար։

Շրջայցի ընթացքում վարչապետը «Անմար կրակ» հուշահամալիրի մոտ հարգանքի տուրք մատուցեց 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակին:

Վարչապետը նաև այցելեց Նիժեգորոդյան Կրեմլի արվեստի պետական թանգարան, որտեղ ցուցադրվեցին արխիվային նյութեր` Հայաստանի Հանրապետության և Նիժեգորոդյան մարզի կապի վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում